- Yield: 10 րոպե անց
- Prep Time: 10 minutes
- Cook Time: 5-7 minutes
Կարտոֆիլով և բեկոնով աղցան
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Եփած կարտոֆիլը կեղևազրկում ենք և ոչ մեծ կտորների բաժանում։
- Բեկոնը կտրատում ենք բարակ շերտերով ։ Միջին կրակի վրա տաքացնում ենք դատարկ թավան և բեկոնը տապակում, մինչև այն թեթևակի վարդագույն և խրթխրթան դառնա։
- Այնուհետև թավայից հանում ենք ու դնում անձեռոցիկների վրա, որպեսզի ավելորդ յուղը անձեռոցիկն իր մեջ քաշի։ Այնուհետև բեկոնը ավելի ենք մանրացնում։
Բողկը բարակ կտրատում ենք։ Տարայի մեջ ենք լցնում թթվասերը, մայոնեզը, մանանեխը։ Ավելացնում ենք մի քիչ աղ և պղպեղ և լավ խառնում ենք։
- Նույն ամանի մեջ ենք լցնում նաև կարտոֆիլը, բեկոնը, մանրացրած ձուն և բողկը։
- Այդ ամենը լավ խառնում ենք։ Ցանկության դեպքում կարող ենք մանր կտրատած սամիթով համեմել։
Բարի ախորժակ։
Այս աղցանը հարմար է որպես խավարտ մատուցել ցանկացած տեսակի մսի և թռչնամսի հետ։ Այն շատ հագեցնող է, դրա համար ավելի լավ է այն օգտագործել, որպես այլ մթերքների լրացում 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: