

- Yield: Անմիջապես
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 40-50 minutes
Կարտոֆիլ լցոնված կաթնաշոռային միջուկով
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Լվացած, չորացրած կարտոֆիլի վրա ձիթայուղ ենք քսում և վերևի մասում խաչաձև խոր կտրվածք անում: Նրբաթիթեղով փաթաթում ենք, դնում 220 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ ու եփում 40-50 րոպե:
Պատրաստում ենք լցոնը: Սամիթը, սխտորը, լոլիկները մանր կտրատում ենք (եթե չերրի լոլիկ ենք վերցրել, ապա պետք է պարզապես կիսել): Խառնում ենք կաթնաշոռի, աղի ու պղպեղի հետ և ստանում համասեռ զանգված:
Տաք կարտոֆիլը բացում ենք, վերևում արված բացվածքի մեջ լցնում կաթնաշոռային զանգվածն ու ևս 10 րոպեով դնում ջեռոցը: Ջեռոցից հանում ենք և յուրաքանչյուր կարտոֆիլի վրա 1 ճ/գդ ձիթայուղ լցնում:
- Բարի ախորժակ:
Կաթնաշոռային միջուկով լցոնված կարտոֆիլ կարելի է պատրաստել ընթրիքի համար, քանի որ այն շատ համեղ է և արագ է պատրաստվում 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Շատ համեղ էր: Շնորհակալություն բաղադրատոմսի համար: ?
Shnorhakalutyun,shat hamex er.