- Prep Time: 10 minutes
- Cook Time: 20 minutes
Կարրիով և ցուկինիով հավ
Բաղադրիչներ
- հավի փափկամիս - 500 գր
- դդմիկ ցուկինի տեսակի - 700 գր
- հեղուկ թթվասեր - 200 գր
- սխտոր - 1 ատամիկ
- կարրիի փոշի - 1 ճ/գ
- բուսայուղ - 2 ճ/գ
Քայլերի հաջորդականություն
- Նախապատրաստում ենք բոլոր մթերքները: Հավի փափկամիսը խորանարդաձև կտրտում ենք:
- Դդմիկը կեղևահանում ենք և քերում խոշոր ատամնավոր քերիչով:
- Բուսայուղը տաքացնում ենք տապակում և փափկամիսը տապակում 3-5 րոպե՝ մինչև ոսկեգույն կեղևի ի հայտ գալը: Սխտորը մաքրում ենք ու դանակի հարթ ծայրով ճզմում կամ մանր կտրտում: Ավելացնում ենք հավի մսին ու 1 րոպե տապակում: Ավելացնում ենք կարրի փոշին:
- Բոլորը լավ խառնում ենք և ավելացնում քերած բանջարեղենը:
- Տապակի մեջ ենք լցնում թթվասերը:
- Ուտեստը եռման ենք հասցնում, կրակն իջեցնում մինչև միջինից ցածրի և շոգեխաշում 15 րոպե:
- Ուտեստն ավելի հարմար է մատուցել խաշած բրնձով: Ցանկության դեպքում կարելի է ավելացնել կարմիր կծու պղպեղ:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
շնորհակալություն բաղադրոմսի համար,անչա~փ համեղ էր:
Շնորհակալություն Ձեզ մեզ հետևելու համար: 🙂