Կեռասի մուրաբա
Բաղադրիչներ
- կեռաս - 1 կգ
- ջուր - 275 մլ
- աղ կիտրոնի - 1 գր
- շաքարավազ - 1,2 կգ
- վանիլին - 1 պտղունց
Քայլերի հաջորդականություն
- Հեռացնում ենք կեռասի պտղակոթերն ու լվանում ենք։
- Շաքարավազը լուծում ենք տաք ջրի մեջ և անընդհատ խառնելով՝ հասցնում ենք եռման աստիճանի։ Թողնում ենք, որ 2-3 րոպե եռ գա, որից հետո հեղուկն անցկացնում ենք 3-4 շերտ ծալած թանզիֆով և հասցնում ենք եռման աստիճանի։
- Հատապտուղները լցնում ենք տաք անուշահյութի մեջ։ Գործողությունը կրկնում ենք երկու անգամ 5 րոպե տևողությամբ 5 ժամ ընդմիջումով։
- Վերջում ավելացնում ենք վանիլինն ու կիտրոնի աղը։
- Պահածոն թողնում ենք, որ սառչի և լցնում ենք չոր ու ստերիլիզացված բանկաների մեջ։
- Փակում ենք թիթեղյա կափարիչով։
Շտապեք պատրաստել ու վայելել ձմռանը տարատեսակ թեյերի հետ։
Բարի վայելում։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: