Կեքս «Արջուկ»
Բաղադրիչներ
- ձու - 2 հատ
- շաքարավազ - 100 գր
- կարագ - 100 գր
- կեֆիր - 100 գր
- ալյուր - 200 գր
- փխրեցուցիչ - 12 գր
- վանիլային շաքար - 1 տուփ
Քայլերի հաջորդականություն
- Ձուն հարում ենք հարիչով այնքան, մինչև վերածվի փրփրանման զանգվածի: Այնուհետև ավելացնում ենք շաքարավազը, վանիլային շաքարն ու շարունակում ենք հարել:
- Ստացված զանգվածին ավելացնում ենք փափկած կարագն ու հարում ենք:
- Ավելացնում ենք կեֆիրն ու կրկին հարում ենք:
- Ալյուրը խառնում ենք փխրեցուցիչի հետ ու անցկացնում ենք մաղով: Այնուհետև կամաց-կամաց ավելացնում ենք հեղուկ զանգվածին:
- Խմորը լցնում ենք ֆորմաների մեջ ու 20 րոպե եփում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցում:
- Մեր համեղ արջուկները պատրաստ են: Վայելում ենք:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
isk es qani hati hamar e?
qani keqs kstacvi?
Բաղադրիչների այս չափաբաժնով ստացվում է 14 հատ: 🙂
mersiiiiii
Միշտ պատրաստ ենք օգնել։ ։)
ete es patrastem keqsi formaneri mej
Ողջույն: Կեֆիրի փոխարեն կարելի է մածուն ավելացնել?