- Yield: 3 ժամից
- Cook Time: 25 minutes
Կինդեր Պինգվի
Բաղադրիչներ
- վարսակի փաթիլներ (հերկուլես) - 5 ճ/գ
- կաթ - 5 ճ/գ+100 մլ
- ձու - 1 հատ
- շաքարավազ - 2 ճ/գ+ ըստ ցանկության
- կակաո - 3 ճ/գ
- փխրեցուցիչ - 1/2 թ/գ
- կաթնաշոռ - 250 գր
- վանիլին - ըստ ճաշակի
- ժելատին - 10 գր
Քայլերի հաջորդականություն
- Նախապատրաստում ենք բաղադրիչները:
- Բլենդերի մեջ ենք լցնում վարսակի փաթիլները, 5 ճ/գ կաթ, 1 ձու, 2 ճ/գ շաքարավազ կամ դրա փոխարինիչ, կակաոյի փոշին, փխրեցուցիչը:
- Հարում ենք՝ մինչը համասեռ դառնա, լցնում ենք ձևամանի մեջ ու 3 րոպեով դնում միկրոալիքային վառարանի մեջ՝ 900 վտ հզորությամբ:
- Բիսկվիտը պատրաստ է: Կարելի է բաժանել երկու մասի կամ ևս մեկը թխել:
- Ժելատինը թրջում ենք սառը կաթի մեջ ու թողնում 5 րոպե: Կաթնաշոռն ու շաքարը հարում ենք բլենդերով: Կաթն ու ժելատինը տաքացնում ենք՝ անըդհատ խառնելով մինչև ժելատինը լրիվ լուծվի: Ոչ մի դեպքում չպետք է եռացնել: Այդ խառնուրդը բարակ շիթով լցնում ենք կաթնաշոռե խառնուրդի վրա ու կրկին բլենդերով խառնում՝ մինչև լիովին համասեռ դառնա:
- Խոր ուղղանկյուն ամանի հատակին դնում ենք մի բլիթը, վրայից լցնում կաթնաշոռե զանգվածն ու ծածկում երկրորդ բլիթով: Առնվազն 3 ժամով դնում ենք սառնարան:
- Սառչելուց հետո առավել գեղագիտական տեսք հաղորդելու համար կարելի է կտրել սուֆլեի ավելորդ մասերը:
Հետաքրքիր մանկական տորթ “Կինդեր Պինգվի”: Ուրախություն ենք պատճառում փոքրիկներին:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Իսկ առանց միկրոալիքային վառարանի հնարավոր է՞
Սիրելի Մարի, հնարավոր է նաև նույն գործողությունը միկրոալիքային վառարանի փոխարեն անել ջեռոցում։ ։)