- Yield: 1-2 ժամ անց
- Prep Time: 25-30 minutes
- Cook Time: 15 minutes
Կիտրոնով աղանդեր
Բաղադրիչներ
- Բիսվիթի համար՝
- ձու - 3 հատ (դեղնուցներն ու սպիտակուցները առանձին)
- շաքարավազ - 130 գր
- ալյուր - 115 գր
- վանիլին - 0,5 թ/գդ
- Քուրդի համար՝
- ձվի դեղնուց - 4 հատ
- շաքարավազ - 50 գր
- հյութ կիտրոնի - 50 մլ
- կիտրոն - 1 թ/գդ (քերած կեղև)
- օսլա (крахмал) եգիպտացորենի - 1 թ/գդ (1 ճ/գդ ջրում լուծած)
- կարագ - 75 գր
- Մասկարպոնեով կրեմի համար՝
- պանիր մասկարպոնե - 250 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 150 մլ
- շաքարի փոշի - 75-100 գր
- Ինչպեն նաև
- լիկյոր - 125 մլ (կիտրոնի կամ Լիմոնչելլո)
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 100 մլ
- շաքարի փոշի - 1 ճ/գդ
- Զարդարելու համար՝
- պիստակ - մանրացրած
- անանուխ - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Չափաբաժինները` 4:
Շատ նուրբ, կրեմային աղանդեր է և մատուցվում է փոքրիկ ապակյա բաժակների կամ ձևամանների մեջ։
Եթե բիսկվիթ պատրաստելու ժամանակ չկա, կարող եք «Սավոյարդի» թխվածքաբլիթներ վերցնել, բայց այս դեպքում պետք է հաշվի անել, որ դրանք չոր են, պետք է շատ փափկեցնենք։
Ձվի սպիտակուցները 65 գր շաքարավազի հետ հարում ենք մինչև փափուկ փրփուր ստանանք։
- Ձվի դեղնուցները վանիլինի և 65 գր շաքարավազի հետ հարում ենք մինչև զանգվածը սպիտակի։
- Ձվի դեղնուցները սպիտակուցների հետ խառնում ենք։ Աստիճանաբար զանցվածի մեջ ենք լցնում մաղած ալյուրը և թույլ խմոր ենք հունցում։ Շատ զգույշ ենք խառնում, որպեսզի խմորը չնստի։
- Խմորը լցնում ենք յուղաթղթապատ տապակի մեջ և 25x35 սմ չափի ուղղանկյան տեսք ենք տալիս։
- Տեղափոխում ենք նախապես մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և մոտ 15 րոպե թխում ենք մինչև ամբողջությամբ պատրաստ լինի։ Յուղաթղթից հանում ենք և թողնում ենք սառչի։
Պատրաստում ենք կիտրոնի քուրդը։ Քուրդի համար նախատեսված բոլոր բաղադրիչները (կարագից բացի) լցնում ենք կաթսայի մեջ։
- Կաթսան դնում ենք թույլ կրակի վրա և անընդհատ խառնելով այնքան ենք եփում, մինչև զանգվածը թանձրանա։ Կրակից վերցնում ենք և ավելացնում խորանարդիկներով կտրատած կարագը։ Խառնում ենք, որպեսզի կարագը հալվի։
- Կրեմը սննդային թաղանթով կամ փաթեթով ծածկում ենք և թողնում ենք սառչի։ Կրեմը, սենյակային ջերմաստիճանի հասնելուց հետո, տեղափոխում ենք սառնարանը։ Սննդային փաթեթով ծածկում ենք, որպեսզի կրեմի վերևամասը օդի հետ շփումից չչորանա։
Պատրաստում ենք կրեմը։ Մասկարպոնեն շաքարի փոշու հետ թիակով խառնում ենք։
- Սերուցքը հարում ենք։
- Այնուհետև մասկարպոնեով զանգվածը սերուցքի հետ խառնում ենք։
- Սառած բիսկվիթից բաժակով շրջաններ ենք կտրում։
- Բիսկվիթները լիմոնչելլոյով փափկեցնում ենք։
100 մլ սերուցքը 1 ճ/գդ շաքարի փոշու հետ հարում ենք։
Ապակյա բաժակների մեջ ենք լցնում կրեմի մի մասը, այնուհետև բիսկվիթի շրջանները, քուրդը, կրկին կրեմը, բիսկվիթը և քուրդը։ Վրան հարած սերուցք ենք լցնում և պիստակով ձևավորում։
Աղանդերը 1-2 ժամ սառնարանն ենք դնում, այնուհետև մատուցում։
Այսպիսով, շատ համեղ կիտրոնով աղանդեր, որը կարող ենք լցնել ապակյա բաժակների մեջ, օրինակ կոնյակի գավաթների և մատուցել սուրճի կամ թեյի հետ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: