

- Prep Time: 20 minutes
- Cook Time: 35-40 minutes
Կիտրոնով կարկանդակ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք խմորը, որի համար փափկած կարագը շաքարավազի հետ տրորում ենք։
- Ավելացնում ենք ձուն ու խառնում ենք։
- Ավելացնում ենք ալյուրը, խառնում ու ստանում ենք փոքրիկ խմորագունդ։
- Խմորը տարածում ենք ձևամանի (22 սմ տրամագծով) հատակին և 30 րոպե պահում ենք սառնարանում։
- Պատրաստում ենք կրեմը, որի համար մեկ կիտրոնի կեղևը քերիչով անցկացնում ենք։
- Կիտրոնի հյութը քամում ենք։ Պետք է ստացվի մոտ 120 մլ հյութ։
- Ձուն շաքարավազի հետ հարում ենք մոտ 5 րոպե՝ ստանալով պինդ զանգված։
- Ավելացնում ենք կիտրոնի կեղևն ու օսլան։ Լցնում ենք կիտրոնի հյութը, հալեցրած կարագն ու հարում ենք։
- Ստացված կրեմը լցնում ենք խմորաշերտի վրա և 35-40 րոպե թխում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցում։
- Պատրաստ լինելուց հետո թողնում ենք, որ սառչի, այլապես կտրելիս միջուկը դուրս կգա։
- Կիտրոնով պիրոգը կարելի է զարդարել շաքարի փոշիով ու մատուցել։
Կիսաքղցր և կիսաթթու պիրոգ, որն իր համային յուրահատկությամբ անտարբեր չի թողնի ոչ ոքի։ ։)
Կարելի է վայելել 1 բաժակ թեյի հետ։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Բարեւ Ձեզ, կրեմը ջրիկ է ստացվում, այդպես պետք է լինի?
Բարև Ձեզ, սիրելի Օֆելյա։ Պետք է ստացվի միջին պնդության կրեմ։ Թխելուց հետո պետք է թողնել սառչի, որպեսզի պնդանա։ ։)
Կարելի է կարագ փոխարինել մարգարինով