

Կիտրոնով մարմելադ
Քայլերի հաջորդականություն
- Ժելատինը լցնում ենք 60 մլ եռացրած ու սառեցրած ջրի մեջ և 5-10 րոպե թողնում ենք, որ փափկի:
- Շաքարավազն ու 120 մլ ջուրը խառնում ենք, դնում ենք կրակի վրա՝ հասցնելով եռման աստիճանի: Ապա հանում ենք կրակի վրայից և ավելացնում ենք ժելատինը:
- Հեռացնում ենք կիտրոնի կեղևը, քամում ենք հյութը, ապա անցկացնում ենք մաղով ու ավելացնում ենք շաքարահյութի վրա:
- Ստացված զանգվածը լավ խառնում ու լցնում ենք ֆորմայի մեջ, ապա փակում ենք կափարիչն ու 2 ժամ թողնում ենք սառնարանում:
- Մարմելադը հանում ենք սառնարանից, բաժանում ենք փոքրիկ խորանարդիկների և թաթախում ենք շաքարավազի մեջ:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Բարև Ձեզ, ինչ կարելի է անել, երբ զանգվածը չի պնդանում:
Բարև Ձեզ, սիրելի Արմինե։ Զանգվածը կարող է չպնդանալ ջրի շատ քանակության դեպքում։ Պահպանեք բաղադրիչների ճիշտ չափաբաժինները, և կստացվի պինդ զանգված։ ։)