- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 60 minutes
Կիտրոնով ու կակաչի սերմերով կեքս
Բաղադրիչներ
- ալյուր - 200 գր
- կարագ - 160 գր
- շաքարավազ - 160 գր
- կակաչի սերմ(мак) - 30 գր
- ձու - 3 հատ
- կաթ - 3 ճ/գ
- փխրեցուցիչ - 1,5 թ/գ
- վանիլային շաքար - 1 թ/գ
- կիտրոն - 2 հատ
- Անուշահյութի համար՝
- հյութ կիտրոնի - 100 մլ
- շաքարավազ - 100 գր
- կոնյակ - 1-2 թ/գ
Քայլերի հաջորդականություն
- Կիտրոնի կեղևն անցկացնում ենք քերիչով։
- Փափկած կարագը, շաքարավազն ու վանիլային շաքարը հարում ենք։
- Հատ-հատ ավելացնում ենք ձվերը՝ յուրաքանչյուրից հետո լավ հարելով։ Ավելացնում ենք կաթը, կիտրոնի կեղևն ու հարում ենք։
- Ալյուրը, կակաչն ու փխրեցուցիչը հարում ենք առանձին տարայի մեջ։ Ստացված զանգվածը խառնում ենք մյուս զանգվածին ու թեթևակի հարում ենք։
- Ձևամանը (24х10 սմ) պատում ենք բուսայուղով, լցնում ենք խմորն ու հավասարապես տարածում։ Թխում ենք 50-60 րոպե 170 աստիճան տաքացրած ջեռոցում։
- Պատրաստում ենք անուշահյութը, որի համար քամում ենք կիտրոնի հյութը, ավելացնում ենք շաքարավազն ու դնում ենք կրակի վրա՝ հասցնելով եռման աստիճանի ու եփելով այնքան, մինչև շաքարավազը լուծվի։
Այնուհետև թողնում ենք, որ սառչի ու ավելացնում ենք կոնյակը։
- Կեքսը պատրաստ լինելուց հետո հանում ենք ջեռոցից ու տաք վիճակում ծակծկում ենք փայտիկի օգնությամբ, որից հետո պատում ենք անուշահյութով ու թողնում, որ այն լավ ներծծվի կեքսի մեջ։
- Կարելի է զարդարել ըստ ցանկության ու մատուցել։
Նուրբ, հյութեղ ու անուշաբույր կեքսը պատրաստ է։ Կարող եք վայելել այն 1 բաժակ սուրճի կամ թեյի հետ։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: