Կիտրոնով պաղպաղակ
Բաղադրիչներ
- կաթ - 500 գր
- սերուցք (33% յուղ.) - 200 գր
- Շաքարի փոշի - 5 ճ/գ
- վանիլին - 2 գր
- ձվի դեղնուց - 4 հատ
- հյութ կիտրոնի - 1 ճ/գ
- անանուխ
Քայլերի հաջորդականություն
- Դեղնուցները հարում ենք 3 ճ /գ շաքարի փոշիով։
- Կաթը լցնում ենք կաթսայի մեջ ու դնում ենք կրակի վրա, ավելացնում ենք դեղնուցի և շաքարի փոշու զանգվածը, վանիլինն ու եփում ենք մինչև պնդանա։
- Կիտրոնի կեղևն անցկացնում ենք մանր քերիչով։ Կիտրոնի կեղևն ու հյութը լցնում ենք կաթսայի մեջ, խառնում ենք, ապա հանում կրակի վրայից։
- Սերուցքը հարում ենք 2 ճ/գ շաքարի փոշու հետ։
- Սերուցքին ավելացնում ենք ձվային զանգվածն ու լավ խառնում ենք։
- Ստացված զանգվածը լցնում ենք պլաստմասսայե կոնտեյների մեջ ու 4-5 ժամ պահում ենք սառցախցիկում։ Յուրաքանչյուր 30-40 րոպեն մեկ խառնում ենք։
- Պաղպաղակը հանում ենք սառցախցիկից, 20 րոպե թողնում ենք սենյակային պայմաններում։
- Ապա լցնում ենք պաղպաղակի համար նախատեսված տարաների մեջ ու մատուցում ենք։
Բարի վայելում։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: