- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 15-20 minutes
- Cook Time: 55 minutes
Կիտրոնով պիրոգ շտրեյզելով
Պատրաստ է։ Շատ համեղ կիտրոնով պիրոգ, որը հարմար է ընտանեկան կամ ընկերական թեյախմության համար 🙂
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Բաղադրիչները նախատեսված են 24-28 սմ տրամագծով ձևամանի հաշվարկով։
Պատրաստում ենք շտրեյզելը։ Ալյուրը, շաքարավազն ու կարագը լցնում ենք բլենդերի բաժակի մեջ, հարում ենք մինչև խոշոր փշրանք ստանանք։ Տեղափոխում ենք սառնարանը։
Կիտրոնների կեղևը մանր քերիչով անցկացնում ենք։ Պետք է 3 ճ/գդ քերած կեղև ստանանք։
- Կիտրոնները բարակ շրջաններով կտրատում ենք, դնում ամանի մեջ և վրան եռացրած ջուր լցնում։ Մի քանի րոպե թողնում ենք, այնուհետև ջուրը թափում ենք և կիտրոնի կտորները դնում ենք թղթե սրբիչների վրա։
- Կարագը շաքարավազի, կիտրոնի կեղևի, վանիլինի և ձվերի հետ հարում ենք։ Ավելացնում ենք թթվասերը, աղը և փխրեցուցիչի հետ խառնած ալյուրը։ Համասեռ խմոր ենք հունցում։
- Խմորի կեսը դնում ենք յուղապատ բացվող ձևամանի մեջ, վրան ենք շարում շրջանաձև կտրատած կիտրոնների կեսը։ Կիտրոնների վրա ենք դնում խմորի մյուս կեսը, իսկ վրան` մնացած կիտրոնները։
- Վրան ենք ցանում շտրեյզելը։
- Թխում ենք մինչև 190 աստիճան տաքացրած ջեռոցում` մոտ 55 րոպե։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: