- Yield: 3 ժամ անց
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 25-35 minutes
Կիտրոնով ռուլետ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Կիտրոնները գցում ենք եռացող ջրի մեջ և եփում 7-10 րոպե, որից հետո ջուրը
թափում ենք, կիտրոնները` թողնում սառչեն:
- Այժմ պատրաստում ենք մանրացված խմորը: Տախտակի վրա լցնում ենք ալյուրը, խառնում շաքարավազի և աղի հետ, վրայից դնում ենք սառեցված և կտորների բաժանած կարագը:
- Սկսում ենք դանակով արագորեն (որպեսզի չհասցնի հալչել) մանրացնել կարագը,
խառնելով ալյուրի հետ. արդյունքում պետք է ստացվի մանր փշրանք:
- Քանի որ պատրաստի խմորում կարագը պետք է մնա կտորներով, որքան քիչ
ձեռքերով դիպչենք խմորին, այնքան լավ: Այդ պատճառով կարող ենք մի քիչ
մանրացնելուց հետո գործընթացը շարունակել բլենդերով: Եթե խոհանոցային կոմբայն ունենք, ապա կարելի է ամբողջ գործընթացն իրականացնել դրանով:
- Մանրացված զանգվածը լցնում ենք ամանի մեջ` գդալով շատ սառը ջուր ավելացնելով: Կարող է անհրաժեշտ լինել շուրջ 12 գդալ ջուր: Այդ ընթացքում զանգվածը խառնում ենք գդալով կամ պատառաքաղով:
- Խմորը նորից դնում ենք ալյուրով պատած տախտակի վրա, արագորեն ձև ենք
հաղորդում, պատում ենք սննդային թաղանթով կամ պոլիէթիլենային տոպրակով և 30-40 րոպեով դնում սառնարանը:
- Այդ ընթացքում կտրատում ենք կիտրոնները (եթե կորիզներ են հանդիպում` հանում ենք) և մանրացնում ենք բլենդերում: Խառնում ենք շաքարավազի հետ: Խմորի վրա քսելուց անմիջապես առաջ կիտրոնին ավելացնում ենք սպիտակաձավարը:
- Հանգստացած խմորը գրտնակում ենք բարակ շերտով, պատում ենք միջուկով և
փաթաթում ռուլետի տեսքով` ոչ ամուր սեղմելով: Եզրերը կլորացնում ենք: Հետո
փայտիկով միջանցիկ ծակծկում ենք այնպես, որ վերջին շերտին չհասնի: Դնում ենք
մինչև 180 աստիճան տաքացված ջեռոցը: Թխված լինելը ստուգելու համար փայտիկով
ծակում ենք կլորացված եզրը: Թխվելուց հետո թողնում ենք սառչի, հետո վրան
շաքարի փոշի ենք ցանում:
Մանրացված խմորը հեշտ է պատրաստել, այն չեզոք համ ունի, այդ պատճառով դրանից կարելի է թխել ինչպես քաղցր, այնպես էլ ոչ քաղցր թխվածք : Մանրացված խմորը կարելի է նախապես պատրաստել. այն սառեցված վիճակում երկար ժամանակ` շուրջ 2 ամիս, չի կորցնում իր հատկությունները: Դրանից պատրաստված ուտեստները շատ համեղ են 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: