- Yield: 2 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 30 minutes
Կիտրոնով ռուլետ
Բաղադրիչներ
- Բիսկվիթի համար՝
- կաթ - ¼ բաժակ
- կարագ - 2 ճ/գդ
- ալյուր - 3/4 բաժակ
- փխրեցուցիչ - 1 թ/գդ
- շաքարավազ - 2/3 բաժակ
- աղ - 1/4 թ/գդ
- ձու - 3 հատ
- ձվի դեղնուց - 3 հատ
- Միջուկի համար՝
- հյութ կիտրոնի - կես բաժակ
- կիտրոն - 1 ճ/գդ (կեղևի քերուկ)
- շաքարավազ - 2/3 բաժակ
- ձու - 3 հատ
- կարագ - 50 գր
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք բիսկվիթը: Ջեռոցը 190 աստիճան տաքացնում ենք: Տապակի մեջ յուղաթուղթ ենք փռում: Փոքրիկ կաթսայի մեջ կաթն ու կարագը տաքացնում ենք մինչև եռման աստիճան: Ձվերը, դեղնուցներն ու շաքարավազը հարում ենք այնքան, մինչև զանգվածի ծավալը երեք անգամ ավելանա: Դրա համար պահանջվում է մոտ 10 րոպե: Զանգվածը պետք է նման լինի խիտ կրեմի: Ալյուրը փխրեցուցիչի ու աղի հետ մաղում ենք: Ալյուրը լցնում ենք հարած ձվերի մեջ և թիակով խնամքով խառնում ենք՝ ներքևից վերև շարժումներով: Մի քանի գդալ խմոր լցնում ենք տաք կաթի մեջ և խառնում:
- Ստացված խառնուրդը լցնում ենք հիմնական խմորի մեջ և լավ խառնում:
- Խմորը լցնում ենք տապակի վրա ու հարթեցնում:
- Թխում ենք 10-15 րոպե:
- Թխված բիսկվիթը պետք է ոսկեգույն լինի:
- Այն կարելի է փաթաթել անմիջապես կամ էլ հովանալուց հետո:
- Պատրաստում ենք միջուկը: Կիտրոնի հյութը, կեղևի քերուկը, շաքարավազն ու կարագը հասցնում ենք եռման: Հետո ձվերը թեթևակի հարում ենք և հարելը չդադարեցնելով՝ բարակ շիթով ավելացնում տաք կիտրոնահյութը: Դնում ենք մարմանդ կրակին ու անընդհատ հարելով հասցնում եռման: Խառնելը չդադարեցնելով՝ եփում ենք ևս 5 րոպե, մինչև խտանա: Հետո զանգվածը անցկացնում ենք մաղով: Թաղանթով կիպ ծածկում ենք և թողնում հովանա:
- Հովացած ռուլետի վրայի «կեղևը» պոկում ենք, թեև կարելի է թողնել: Բիսկվիթի մակերևույթին քսում ենք միջուկը:
- Ցանկության դեպքում կարելի է քսել նաև հարած սերուցք:
- Փաթաթում ենք, զարդարում, կամ էլ պարզապես շաքարի փոշի ցանում ու առնվազն 1 ժամով դնում սառնարան, որպեսզի սառչի ու պնդանա:
- Ահա և վերջ:
- Վայելում ենք:
Սառելուց հետո էլ ավելի համեղ ռուլետ է ստացվում: Պատրաստեք սիրով, վայելեք հաճույքով 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Shat hamex er, bolorn el havanecin, hatkapes txas, shnorhakalutyun
Ուրախ ենք, որ հավանել եք 🙂
Շատ համեղ և փափուկ ստացվեց։????
Շատ լավ է Գայանե ջան 🙂