- Yield: 2 ժամ անց
- Prep Time: 35 minutes
- Cook Time: 35 minutes
Կիտրոնով տորթ
Բաղադրիչներ
- Կիտրոնով քուրդի համար՝
- հյութ կիտրոնի - 300 մլ
- կիտրոն - 2 կիտրոնի (կեղև)
- շաքարավազ մանր - 300 գր
- ձու - 5 հատ
- կարագ - 200 գր
- Շերտերի համար՝
- ալյուր - 370 գր
- փխրեցուցիչ - 2 թ/գդ
- կարագ - 250 գր
- շաքարավազ - 300 գր
- ձու - 4 հատ
- յոգուրտ դասական - 150 գր
- կիտրոն - 2 թ/գդ (կեղև)
- կաթ - 150 մլ
- Ինչպես նաև՝
- օշարակ մրգային - 150 մլ (դեղձի)
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք շերտերը: Կաթսայի մեջ խառնում ենք մաղած ալյուրն ու փխրեցուցիչը:
Փափկացրած կարագն առանձին հարում ենք շաքարավազի հետ, հատ-հատ ավելացնում ձվերը և հարում մինչև փքուն զանգված ստանալը:
- Ստացված զանգվածը խառնում ենք ալյուրի հետ, ավելացնում յոգուրտը, կիտրոնի կեղևն ու կաթը: Խառնում ենք մինչև համասեռ դառնալը:
- Խմորը երկու մասի ենք բաժանում, լցնում երկու բացվող 20 սմ տրամագիծ ունեցող ձևամանների մեջ:
- 30 րոպե թխում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցում, այնուհետև հանում ենք ու ցանցի վրա հովացնում: Թխված, հովացած շերտերը 2 մասի ենք բաժանում և ստանում 4 շերտ:
- Պատրաստում ենք քուրդը: Երկու կիտրոնի կեղևը քերում ենք և կիտրոնի հյութի հետ լցնում կաթսայի մեջ: Լցնում ենք մանր շաքարավազը, ավելացնում ձվերն ու կտոր-կտոր՝ կարագը: Դնում ենք գազօջախին, հասցնում եռման ու խառնելով մարմանդ կրակի վրա 15 րոպե եփում:
- Քուրդն անմիջապես անցկացնում ենք մաղով, լցնում կաթսայի մեջ, թաղանթով ծածկում ու տեղափոխում սառնարան:
- Շերտերը տոգորում ենք օշարակով և ամեն մի շերտի վրա քուրդ քսում:
- Վերջին շերտի վրա լցնում ենք մնացած քուրդը՝ այնպես, որ տորթի կողքերից ծորա: Տորթը զարդարում ենք ըստ ճաշակի:
- Թողնում ենք 2 ժամ, որից հետո արդեն կարելի է մատուցել:
Ահա և պատրաստեցինք թարմացնող կիտրոնով տորթ: Ի դեպ, տորթը համեղ է սառը վիճակում 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: