- Yield: 12 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 1ժ 30 րոպե
Կիևյան տորթ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք շերտերը։ Դրանք պատրաստելու համար 2 ձևաման է անհրաժեշտ։ Կարող են մի քիչ մեծ ու փոքր լինել։ Մեծ ձևամանում թխված շերտը փոքրի չափով կհավասարեցնենք, իսկ ավելորդ մասերը կփշրենք կողքերը։
Բոված պնդուկը մանրացնում ենք` ոչ շատ մանր։
- Այնուհետև խառնում ենք ալյուրի, վանիլինի և 200 գր շաքարավազի հետ։
- Սպիտակուցները հարում ենք այնքան մինչև փափուկ փրփուր ստանանք, և աստիճանաբար 55 գր շաքարավազ ենք ավելացնում։ Հարում ենք այնքան մինչև շատ պնդանա` գդալով շրջելիս, որպեսզի չթափվի։
- Սպիտակուցները զգուշորեն խառնում ենք ընկույզով խառնուրդի հետ։
- Խմորը դնում ենք յուղաթղթով պատված ձևամանի մեջ և թխում մինչև 150 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ մոտ 90 րոպե։
- Պատրաստի շերտերը հանում ենք և սենյակային ջերմաստիճանում գիշերը թողնում։
Մինչև տորթը հավաքելը պատրաստում ենք կրեմը։
Դեղնուցը ջրի հետ խառնում ենք և այնքան հարում մինչև համասեռ զանգված ստանանք։ Ավելացնում ենք խտացրած կաթն ու վանիլինը։
- Խառնիչով խառնում ենք և դնում թույլ կրակի վրա։ Անընդհատ խառնելով եփում ենք, մինչև թանձրանա։ Բայց անհրաժեշտ է այնպես անել, որ դեղնուցները շատ չտաքանան և կտրվեն։ Ամբողջությամբ սառեցնում ենք (վրան սննդային փաթեթ ենք դնում, որպեսզի վերևամասը չչորանա)։
- Կարագը հարիչով հարում ենք մինչև կրեմանման զանգված ստանանք։ Անընդհատ խառնելով գդալ առ գդալ սկսում ենք օշարակը լցնել, յուրաքանչյուր գդալից հետո լավ խառնելով։
- Կրեմի կեսն առանձնացնում ենք։ Մի մասի մեջ կակաո ենք լցնում և հարում այնքան մինչև միասեռ դառնա։
- Տորթը հավաքելուց առաջ շերտերը հավասարեցնում ենք ։ Կտրած հատվածները փշրանքի ենք վերածում։ Շերտերը պատում ենք սպիտակ կրեմով, իսկ կողքերն ու վերևամասը շոկոլադային կրեմով։ Կրեմի մնացած մասով տորթն ենք զարդարում։ Կողքերը փշրանքով ենք պատում։ Տորթը գիշերը սառնարանում ենք թողնում , այնուհետև կտրում և մատուցում։
Բաղադրիչները նախատեսված են 21 սմ տրամագծով տորթի համար 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
220 գրամ ձուն մոտավորապես քանի՞ հատ է։
Դա մոտավորապես 4-5 ձու է կախված ձվի չափսերից:
բայց ինչպես թխել 150 աստիճան 90րոպեում,որ չվառվի
Դա գրված է մոտավոր ժամանակը, կորժի պատրաստ լինելը կախված է Ձեր ջեռոցի ուժգնությունից 🙂
безен чгитем инчи чи лав стацвум
Ինչը կոնկրետ չի ստացվում 🙂
Բարև Ձեզ, պնդուկի չափը գրած չէր, ինչքա՞ն է
Բարև Ձեզ, բաղադրատոմսի համար անհրաժեշտ է 180 գր բոված պնդուկ 🙂
Բարև Ձեզ, պնդուկի չափը գրած չէր, ինչքա՞ն է
Բարև Ձեզ, բաղադրատոմսի համար անհրաժեշտ է 180 գր բոված պնդուկ 🙂
Baic iskakan kievyan torti spurakucnery petq hnecnel
Բարև Ձեզ հարգելի մասնակից: Մենք առաջարկում ենք Կիևյան տորթի այս բաղադրատոմսը 🙂
barev dzez vor xndrem kaseq bezen inchpes patrastem vor xrtxrtan lini
Բարև Ձեզ Մելինե ջան, հետևեք այս բոլոր ցուցումներին և կստանաք պինդ բեզե՝
http://www.cooks.am/%D5%A2%D5%A5%D5%A6%D5%A5/
http://www.cooks.am/interest/%D5%B4%D5%A5%D6%80%D5%A5%D5%B6%D5%A3%D5%A1-%D5%BF%D5%A5%D5%BD%D5%A1%D5%AF%D5%B6%D5%A5%D5%A8/
Բարև Ձեզ;շատ մերսի Ձեզ ; որ այսքան մանրամասնորեն և ճիշտ ներկայացնում եք ամենինչը։Ես մի խնդրանք ունեմ ինձ մոտ գլազեւրը լսվ չի ստացվում խամրաց է լինում խնդրում եմ եթե նեղություն չի բաղադրությունը և պատրաստման եղանակը ներկայացրեք։
Բարև Ձեզ: Ահա կարող եք օգտվել այս բաղադրատոմսից, իսկ կարագի պարունակությունը թույլ կտա, որ ստանաք փայլուն ջնարակ: Ձեզ անհրաժեշտ է 50 գր սև շոկոլադ, 50 գր կակաո, 50 գր շաքարավազ, 80 մլ ջուր, 50 գր կարագ 🙂 Շոկոլադը, կակաոն, ջուրը, շաքարավազը և կարագը լցրեք կաթսայի մեջ և եփեք մինչև ստանաք համասեռ զագված: Թողեք մի քիչ սառչի, այնուհետև լցրեք տորթի վրա և մի քանի ժամով տեղափոխեք սառնարան: Ահա և վերջ:
Barev dzez.es hiacac em dzer xohararakan baxadratomseri bazamazanutyamb.ev nayev uzum em shnorhakalutyun haytnel dzez,vor cheq antesum ev voch mi harcum .anhamber spasum enq dzer norutyunnerin.
Անչափ շնորհակալ ենք ջերմ խոսքերի համար 🙂
Es el em uzum grancvel