- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 45 minutes
Կիևյան տորթ
Բաղադրիչներ
- Շերտերի համար`
- ձվի սպիտակուց - 220 գր (8 հատ)
- շաքարավազ - 255 գր
- վանիլին - 1 թ/գդ
- ալյուր - 50 գր
- հնդկական ընկույզ - 165 գր (բոված)
- Շարլոտտ կրեմի համար՝
- ձու - 1 հատ
- ձվի դեղնուց - 1 հատ
- շաքարավազ - 300 գր
- կաթ - 225 գր
- կարագ - 375 գր
- կակաո - 15 գր
- վանիլին - 1 ճ/գդ
- կոնյակ - 1 ճ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք շերտերը: Պետք է վերցնել առնվազն 12 ժամ սենյակային ջերմաստիճանում թողած ձու: Ընկույզները կոտրատում ենք, խառնում մաղած ալյուրի և 200 գր շաքարավազի հետ:
- Սպիտակուցները հարում ենք այնքան, մինչև ստացվի խիտ փրփուր: Ավելացնում ենք 55 գր շաքարավազ ու վանիլին: Հարում ենք մինչև կայուն զանգված ստանալը:
- Ընկուզային ու սպիտակուցային զանգվածները խնամքով միացնում ենք իրար՝ առանց հարելու: Թխվածքի երկու ձևամանների մեջ յուղաթուղթ ենք փռում և զանգվածը հավասարաչափ լցնում երկու ձևամանների մեջ: Թխում ենք 160 աստիճանում մոտ 90 րոպե: Եթե տարբեր մակարդակներում ենք թխվելու, կարելի է 60 րոպե անց տեղերը փոխել ու թխել ևս 45 րոպե:
- Շերտերը 12-24 ժամ թողնում ենք ձևամանի մեջ, որ հովանան: Ժամանակը լրանալուն պես ձևամաններից հանում ենք և թուղթը պոկում:
Պատրաստում ենք շարլոտտ կրեմը: Հաստ հատակով կաթսայի մեջ խառնում ենք ձուն, դեղնուցն ու կաթը: Ավելացնում ենք շաքարավազն ու դնում կրակին: Հասցնում ենք եռման, անընդհատ խառնելով եփում 4-5 րոպե: Օշարակը պետք է խտանա:
- Օշարակը քամում ենք, տեղափոխում կաթսայի մեջ: Հովացնում ենք և հասցնում սենյակային ջերմաստիճանի կաթսան թաղանթով ծածկելով: Հովացած օշարակի մեջ լցնում ենք վանիլինն ու կոնյակը:
- Կարագը հարում ենք այնքան, մինչև ստացվի փքուն կրեմ: Հարելը չդադարեցնելով՝ աստճանաբար ավելացնում ենք օշարակը: Կրեմի 1/3 մասն առանձնացնում ենք, մեջը կակաո լցնում և հարում:
- Մի շերտը դնում ենք յուղաթղթի վրա, վրան քսում բաց գույնի կրեմը՝ մի փոքր թողնելով զարդարելու համար: Ծածկում ենք երկրորդ շերտով և ափով թեթևակի սեղմում:
- Տորթի կողքերն ու վրան պատում ենք շոկոլադային կրեմով՝ կրեմից մի քիչ թողնելով զարդարելու համար:
- Տորթի կողքերը զարդարում ենք ընկույզի կտորտանքով, իսկ վրան՝ երկու գույնի կրեմներով:
- Ահա և վերջ:
Կարծում ենք նկատեցիք, որ մենք կիևյան տորթ պատրաստեցինք ժամանակակից մոտիվներով, ինչի շնորհիվ տորթն ավելի քան համեղ է ստացվում 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
220 գրամ ձուն դա քանի՞ հատն է
Նորա ջան, մեզ պետք է 8 միջին չափի ձու 🙂