- Yield: 2-3 ժամ անց
- Prep Time: 50 minutes
- Cook Time: 2ժ 00 րոպե
Կիևյան տորթ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք շերտերը: Ալյուրը, 185 գր շաքարավազն ու մանրացրած պնդուկը խառնում ենք: Ձվի սպիտակուցները լավ հարում ենք մնացած շաքարավազի և վանիլինի հետ: Սպիտակուցային զանգվածի մեջ լցնում ենք պնդուկով զանգվածը և զգուշությամբ խառնում ենք:
Խմորը 2 մասի ենք բաժանում և լցնում 2 յուղաթղթապատ ձևամանների մեջ Թխում ենք նախօրոք 150 աստիճան տաքացրած ջեռոցում 2 ժամ: Պատրաստի շերտերը 12 ժամ հանգիստ ենք թողնում:
- Պատրաստում ենք կրեմը: Ձուն անցկացնում ենք քամիչով, որպեսզի ազատենք թաղաթից: Դեղնուցը, կաթն ու շաքարավազը մարմանդ կրակին եփում ենք այնքան, մինչև ստանանք թանձր զանգված:
Կարագն ու վանիլինը հարում ենք, այնուհետև կամաց-կամաց ավելացնում ենք նախորդ զանգվածը: Կրեմի մեջ լցնում ենք կոնյակը և լավ հարում:
200 գր կրեմ առանձնացնում ենք, մեջը կակաո լցնում և հարում:
Շերտերից մեկը դնում ենք յուղաթղթի վրա, լցնում սպիտակ կրեմից, տարածում և դնում երկրորդ շերտը:
- Տորթը կրեմապատում ենք շոկոլադե կրեմով: Շերտերի փշրանքները մանրացնում ենք և ձևավորում տորթի կողքերը:
- Մնացած շոկոլադե և սպիտակ կրեմները լցնում ենք խոհարարական պարկերի մեջ և զարդարում (շոկոլադե կրեմով ծայրերը, սպիտակով՝ տորթի մեջտեղը):
Կիևյան տորթ , որը շատ հաջող է ստացվում 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: