- Yield: 30 րոպե անց
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 30 minutes
Կլոր գաթա
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Խմորիչը գոլ ջրում լուծում ենք, ավելացնում ենք 1 բաժակից մի փոքր քիչ ալյուր և 45 րոպե հանգիստ թողնում:
- Կարագը հալեցնում ենք, ձվերը շաքարավազի և աղի հետ հարում: Հալած կարագն ու ձվով զանգվածը լցնում ենք թթխմորի վրա, խառնում ենք և մաս առ մաս ավելացնում ալյուրը: Փափուկ և ձեռքերին կպչող խմոր ենք հունցում և 1 ժամով տաք տեղ դնում:
- Պատրաստում ենք խորիզը: Կարագը հարում ենք մինչև սպիտակի, ավելացնում շաքարի փոշին, հարում և ավելացնում ենք ալյուրը: Խառնելուց հետո փշրանք ենք ստանում: Խորիզով 5 գունդ ենք պատրաստում և խմորը 5 մասի կիսում:
- Այնուհետև յուրաքանչյուրը շրջանաձև գրտնակում ենք և խորիզը դնում խմորի մեջտեղում:
- Եզրերը սեղմում ենք, կարի հատվածով խմորը դեպի ներքև դնում ու թեթևակի գրտնակում: Այնուհետև վրան պատառաքաղով նախշեր ենք անում, հարած ձու քսում և 40 րոպե հանգիստ թողնում:
- Թխում ենք նախապես տաքացրած ջեռոցում՝ 30 րոպե (15 րոպե՝ միջին ուժեղությամբ, 15 րոպե՝ թույլ) և սառեցնում ենք:
Ի դեպ, կլոր գաթա փորձեք համտեսել կաթով կամ թթվասերով, շատ համեղ է ստացվում 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Shaqari poshu poxaren karox enq shaqaravaz ohtagorcel, ev ete ayo, apa vorqan?shnorhakalutyun
Ցանկալի է հենց շաքարի փոշի օգտագործեք 🙂
Mijin ev tuyl jermastichan aselov inchkan i nkati unek? Ev mejtexi masum petk e txel?
Shnorhakalutyun
Տաթևիկ ջան, կարող եք թխել 160-180 աստիճան տաքացրած ջեռոցում, միջին հարկում 🙂
Barev dzez.Evs mek angam arjani eq govasanqi xosqeri.Bravo. Bravo?????
Բարև Ձեզ Քրիստինե ջան, անչափ շնորհակալ ենք մեր աշխատանքը գնահատելու համար 🙂
Shef xohararner jan zer ashxatanq@ chem karox antesel.✌✌✌✌✌
Anchap shnorhakalem shat hamegh gata stacvec. Iharke yes ktratac sarkeci. Mersi shat
Շնորհակալ ենք Արմինե ջան մեր աշխատանքը գնահատելու համար 🙂
Es patrastum em arden erkrord angam shat hamex er shat matcheli eq amen inch bacatrum shat shnorhakalutyun
Շնորհակալ ենք ջերմ խոսթերի համար 🙂 Սակայն, հաջող արդյունքը ոչ միայն մեր, այլև Ձեր շնորհիվ է 🙂
հարգելի ՇԵՖ ԽՈՀԱՐԱՐ շատ շնորհակալություն բաղադրատոմսի համար պատրաստել եմ, և շատ համեղ Է ստացվել : ԵՍ օգտվում եմ ՁԵՐ բաղադրատոմսերից և շատ գոհ եմ:
Շատ ուրախ ենք, որ Ձեզ դուր է եկել, սիրելի Շուշան։ Մենք էլ շնորհակալ ենք մեր կողմից առաջարկվող բաղադրատոմսերից օգտվելու համար։ ։)
isk chi exni jri texn kat lcnenq
Սիրելի Լիլիթ, ցանկության դեպքում կարող եք օգտագործել, բայց նախընտրելի է պատրաստել ջրով։ ։)
isk 2 gund gatai hamar inch chapabajnov petq e patrastel? yete djvar chi greq xndrum em
Սիրելի Քրիստինա, ահա երկու գնդի համար նախատեսված բաղադրիչների չափաբաժինը՝
խմորիչ – 0.5 թ/գդ (չոր)
ջուր – 40 մլ
ալյուր – 1.25 բաժակ
ձու – 1 հատ (փոքր չափի)
շաքարավազ – 1.4 բաժակ
աղ – կես պտղունց
կարագ – 70 գր
Խորիզի համար՝
կարագ – 60 գր
շաքարի փոշի – 60 գր
ալյուր – 2/3 բաժակ
ձու – 1 հատ (վրան քսելու համար)
շատ շնորհակալռւթյուն
nereceq isk gatan bulki nman papuk e stacvum?
Knereq petq e hasunana xmor@?
Իսկ ես շերտավոր գաթայի բաղադրատոմս եմ փնտրում ձեր էջում։😞