Կծու աջիկա
Բաղադրիչներ
- լոլիկ - 2 կգ
- պղպեղ կարմիր - 1 կգ
- պղպեղ կծու կարմիր - 2 հատ
- սխտոր - 100 գր
- շաքարավազ - 100 գր
- աղ - 1 ճ/գ
- քացախ 9 % - 100 մլ
- բուսայուղ - 100 մլ
Քայլերի հաջորդականություն
- Սխտորը կճեպը հանում ենք, պղպեղի սերմերը հեռացնում ենք։ Հասած լոլիկները բաժանում ենք երկու մասի և պտղակոթերը հեռացնում ենք։
Լոլիկն ու պղպեղը մսաղացով անցկացնում, լցնում ենք կաթսայի մեջ ու 20 րոպե եփում ենք։
- Կծու պղպեղն ու սխտորը մանրացնում ու ստացված զանգվածը լցնում ենք կաթսայի մեջ։ Այնուհետև ավելացնում ենք աղը, շաքարավազը, քացախն ու բուսայուղը։ Բոլոր բաղադրիչները լավ խառնում ու հասցնում ենք եռման աստիճանի։
Աջիկան տաք վիճակում լցնում ենք ստերիլիզացված բանկաների մեջ ու ամուր փակում ենք։
- Աջիկան պատրաստ է։
Այն կարելի է վայելել տարբեր խավարտների հետ կամ քսել հացին և ուտել։
Բարի ախորժակ։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: