- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 40 minutes
Կոկոսի քերուկով թխվածք
Բաղադրիչներ
- ալյուր - 250 գր
- շաքարավազ - 350 գր
- կոկոսի քերուկ - 160 գր
- փխրեցուցիչ - 20 գր
- վանիլին - 1 պտղունց
- կաթ - 250 մլ
- կակաո - 30 գր
- շաքարի փոշի - 2 ճ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Ամանի մեջ խառնում ենք ալյուրը, շաքարավազն ու կոկոսի քերուկը, ավելացնում ենք փխրեցուցիչն ու վանիլինը, այնուհետև կաթը և լավ խառնում ենք:
- 23 x 30 սմ տրամագծով ձևամանի մեջ լցնում ենք խմորի կեսն ու տարածում ենք:
- Մնացած խմորի մեջ կակաո ենք լցնում, լավ խառնում և անկանոն շարժումներով լցնում ենք խմորի վրա: Պիրոգը թխում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 35-40 րոպե:
- Պատրաստի պիրոգը հովացնում ենք և վրան շաքարի փոշի ու կոկոսի քերուկ ցանում:
- Ըստ ճաշակի կտրում ենք և մատուցում:
Համեղ թխվածք ստացվեց 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: