

Թխվածքաբլիթով և կոկոսի քերուկով ռուլետ
Բաղադրիչներ
- ջուր - 100 մլ
- կոկոսի քերուկ - 80 գր
- ընկույզ - 50 գր
- շաքարավազ - 100 գր
- կակաո - 2 ճ/գդ
- կարագ - 100 գր
- թխվածքաբլիթ - 150 գր
- շաքարի փոշի - 80 գր
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք շոկոլադե խմորը: Թխվածքաբլիթներն ու ընկույզները մանրացնում ենք, ավելացնում կակաոն և լավ խառնում: Ջուրն ու շաքարավազը անընդհատ խառնում ենք և հասցնում եռման՝ համասեռ զանգված ստանալով: Զանգվածը լցնում ենք թխվածքաբլիթների մեջ և խմոր հունցում:
Պատրաստում ենք կրեմը: Կոկոսի քերուկն ու կարագը լավ հարում ենք:
- Պոլիէթիլենային թաղանքի վրա լցնում ենք խմորը, ուղղանկյան տեսք տալիս ու հավասարեցնում: Մեջը լցնում ենք կրեմը, հավասարեցնում և ռուլետանման փաթաթում ենք: 30 րոպեով տեղափոխում ենք սառցախցիկ, այնուհետև ազատում թաղաթից, վրան շաքարի փոշի ենք ցանում և մատուցում:
- Յուրահատուկ ռուլետ ստացանք:
Սառը ռուլետ վայելելու ժամանակն է 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Ays txwazq uxaki yntire xorhurd ktam pordzel
Cooks.am dzer kayq@ amenalavn e. Isk baxadratomsi masin xosq chka . Arji porcel…?
Սիրելի Լուսին, անչափ շնորհակալ ենք բարձր գնահատականի համար։ Անպայման փորձեք։ ։)