- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 10-15 minutes
Կոկոսով թխվածքաբլիթ
Բաղադրիչներ
- ձու - 2 հատ
- շաքարավազ - 100 գր
- կոկոսի քերուկ - 170 գր(մոտավոր)
- աղ - 1 պտղունց
Քայլերի հաջորդականություն
- Ձվի սպիտակուցներն ու դեղնուցներն առանձնացնում ենք։
Սպիտակուցները 1 պտղունց աղի հետ հարում ենք` մինչև զանգվածը փրփրի, այնուհետև աստիճանաբար ավելացնում ենք շաքարավազը։ Սպիտակուցները պետք է մաքուր և չոր խառնիչով և մաքուր ու չոր ամանում հարել։
- Անընդհատ հարելով բարակ շիթով ավելացնում ենք դեղնուցները (դեղնուցները պետք է նախապես բաժակի մեջ պատառաքաղով հարել, այնուհետև ավելացնել սպիտակուցներին)։
- Ավելացնում ենք կոկոսի քերուկը և թիակով զգուշորեն խառնում ենք։
- Փխրուն և լավ կպչող զանգված ենք ստանում։
- Խոնավ ձեռքերով ձևավորում ենք թխվածքաբլիթները (18 հատ է ստացվում)։
Թխվածքաբլիթները կարող են լինել, թե բրգաձև, թե գնդի տեսքով։
- Տեղափոխում ենք մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և 10-15 րոպե թխում ենք։ Եթե թխվածքաբլիթի տակն ու վերևամասը թեթևակի ոսկեգույն է , ուրեմն պատրաստ է, ջեռոցում երկար պետք չի թողնել։
Ամբողջությամբ սառեցնում ենք։
- Բազմազանության համար թխվածքաբլիթների մի մասի վրա կարելի է հալեցրած շոկոլադ լցնել։ Բայց առանց շոկոլադի ավելի համեղ է, կոկոսի համը ոչինչ չի կոտրում։
Թխվածքաբլիթները հատկապես համեղ են առաջին օրը` անմիջապես սառելուց հետո։ Ներսից նուրբ, արտաքինից խրթխրթան և շատ անուշաբույր կոկոսով թխվածքաբլիթ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
красиво и вкусно!
спасибо 🙂