- Yield: 8 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 45 minutes
Կոկոսով և կիտրոնով տորթ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք կիտրոնով թանձրուկը: 2 կիտրոնները կեղևազատում ենք (կամ կարող ենք կեղևը քերիչով հանել)։ Կիտրոնի կեղևը լցնում ենք շաքարավազի վրա և խառնում ենք։ Կիտրոնների հյութը քամում ենք, ավելացնում ենք շաքարավազով զանգվածի մեջ և խառնում։ Ձեռքի հարիչով ձուն թեթևակի հարում ենք և ավելացնում շաքարավազով և կիտրոնով զանգվածի մեջ։ 30 րոպե թողնում ենք, որպեսզի կիտրոնի կեղևի համը հասցնի զանգվածին փոխանցվել։ 30 րոպե հետո կիտրոնադեղնուցային զանգվածը խառնում ենք և լցնում մաղի մեջ, որպեսզի չհարված սպիտակուցներն ու կիտրոնի կեղևը մնացած զանգվածից առանձնացնենք։ Զանգվածը լցնում ենք կաթսայի մեջ, կարագ ենք ավելացնում և թույլ կրակին սիլիկոնե թիակով անընդհատ խառնելով եփում` մինչև թանձրանա։ Կրեմը կրակի վերցնում ենք և լցնում տարաների մեջ։ Սառեցնում ենք և տեղափոխում սառնարանը։
- Պատրաստում ենք բիսկվիթը: Սպիտակուցներն ու դեղնուցներն առանձնացնում ենք: Սպիտակուցները հարումայնքան, մինչև պինդ փրփուրի վերածվեն: Ընթացքում աստիճանաբար ավելացնում ենք շաքարավազն ու վանիլինը: Հարում ենք այնքան, մինչև շաքարավազը լրիվ լուծվի: Հետո ավելացնում ենք դեղնուցներն ու հարիչի ամենաթույլ արագությամբ թեթևակի խառնում, մինչև որ ստանանք համասեռ խմոր: Կարելի է դեղնուցները հատ հատ լցնել ու խառնել ձեռքի հարիչով: Լցնում ենք ալյուրն ու գդալով խառնում այնքան, մինչև ստացվի համասեռ խմոր:
24 սմ տրամագծով ձևամանի մեջ յուղաթուղթ ենք փռում և լցնում ենք խմորը: Դնում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ ու թխում մինչև պատրաստ լինելը: Պատրաստ լինելը ստուգում ենք փայտե չոփիկով ու հետևում ենք, որ խմորը շատ չչորանա: Թխված բիսկվիթը թեթևակի հովացնում ենք և բաժանում 6 հավասար մասերի:
Ամեն մի շերտին քսում ենք կիտրոնով թանձրուկը: Եթե զգում ենք, որ շերտերը չոր են, թանձրուկն ավելացնում ենք:
- Այնուհետև կոկոսի քերուկ ենք ցանում:
- Վրայի շերտին թանձրուկ չենք քսում:
- Ամբողջ տորթը պատում ենք հարած սերուցքով:
- Կրեմի վրայից քսում ենք կիտրոնով թանձրուկը:
- Տարածում ենք ամբողջ մակերևույթին:
- Մոտ կես բաժակ կոկոսի քերուկը 180 աստիճան տաքացրած ջեռոցում բովում ենք, մինչև դառնա ոսկեգույն:
- Ցանում ենք տորթի կողքերին:
- Տորթի եզրը զարդարում ենք կրեմով ու շարում կիտրոնը:
- Առնվազն մեկ գիշեր թողնում ենք, որպեսզի բաղադրիչների համերը միահյուսվեն:
Ահա և պատրաստեցինք կոկոսով և կիտրոնով տորթ , որն անպայման Ձեզ դուր կգա 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: