- Yield: 2 ժամ անց
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 60 minutes
Կոկոսով և ելակով աղանդեր
Բաղադրիչներ
- ելակ - 300գր
- կոկոսի քերուկ - 100գր
- ձու - 2հատ (սպիտակուց)
- շաքարավազ - 190գր
- ալյուր - 60գր
- ժելատին - 15գր
- վանիլին - 15գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 500մլ
Քայլերի հաջորդականություն
- Հարում ենք ձվի սպիտակուցը շաքարավազի հետ մինչև ստանանք խիտ զանգված, ապա ավելացնում ենք կոկոսի քերուկն ու ալյուրը և նորից հարում:
- Պատրաստի կոկոսային խմորը դնում ենք նախապես պերգամենտային թղթով պատած տապակի վրա, հարթեցնում և դնում ջեռոցը 1 ժամով ամենացածր ջերմաստիճանում:
- Կես բաժակ գոլ ջրի մեջ թրջում ենք ժելատինը:
Առանձին ամանի մեջ տրորում ենք ելակը մինչև դառնա պյուրեյանման զանգված, ապա պյուրեյի կեսը դնում ենք կաթսայի մեջ ավելացնում վանիլինը, ժելատինը և դնում թույլ կրակի վրա մինչև ժելատինի ամբողջական հալվելը: Թողնում ենք, որ զանգվածը սառչի և տեղափոխում ենք սառնարան:
- Լցնում ենք սերուցքը խորը ամանի մեջ, դնում ենք այդ ամանը ավելի մեծ ամանի մեջ, որը կիսով չափ լցված է սառը ջրով ու հարում ենք սերուցքն այնպես, որ ստացվի խիտ
զանգված: Հարած սերուցքը տեղափոխում ենք սառնարան:
Երբ սառնարանում գտնովող ելակային զնագվածի ժելատինը սկսում է պնդանալ (դառնում է, ինչպես ոչ խիտ մուրաբա) խառնում ենք այն հարած սերուցքին և կրկին հարում:
- Քսում ենք սուֆլեն թխվածքի վրա:
Մնացած պյուրեին խառնում ենք 2 գդալ շաքարավազ և եփում ջեմ: Թողնում ենք, որ այն սառչի և քսում սուֆլեի շերտի վրա:
- Պատրաստի դեսերտը տեղափոխում ենք սառնարան ամբողջ գիշեր, ապա հանում ենք և կտրատում, ինչպես ցանկանանք:
Կոկոսով և ելակով աղանդերը ավելի հեշտ կտրատելու համար, թխված կոկոսային կորժի վրա քսում ենք եռման ջուր 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Isk ete eliaki poxaren kiviov patrastenq?
Իհարկե, Մարիամ ջան, կարող եք կիվիով նույնպես պատրաստել 🙂
Shnorhakalutyun )
Շնորհակալություն 🙂