- Yield: Անմիջապես
- Prep Time: 10 minutes
- Cook Time: 15 minutes
Կոճապղպեղով թեյ
Բաղադրիչներ
- կոճապղպեղ (имбирь) - 1 հատ
- նարինջ - 1 հատ
- կիտրոն - 1/2 հատ
- մեղր - 2ճ/գդ
- անանուխ - 4-5տերև
Քայլերի հաջորդականություն
- Քամում ենք նարինջի հյութն ու լցնում ապակե կամ կերամիկական թեյնիկի մեջ:
- Ապա քամում ենք կիտրոնի հյութն ու ավելացնում նարինջի հյութի վրա:
- Մաքրում ենք կոճապղպեղն ու անցկացնում քերիչով, ապա քերած կոճապղպեղը լցնում ենք ապակե թեյնիկի մեջ:
- Անանուխի տերևները դնում ենք ապակե թեյնիկի մեջ ու վրան լցնում ենք եռման ջուրը:
- Թողնում ենք 2 րոպե, ապա վրան ավելացնում ենք մեղրը և թողնում 10-15 րոպե:
- Պատրաստի թեյը լցնում ենք բաժակի մեջ և մատուցում:
Կոճապղպեղը հայտնի է իր բուժիչ հատկություններով, այն օգտագործվում է տարբեր ազգերի խոհանոցներում և բժշկության մեջ:
Ի դեպ՝ կոճապղպեղով թեյը կարելի է խմել, և տաք, և սառը վիճակում 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: