- Yield: 10 րոպե անց
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 20 minutes
Կոմպոտ խնձորով և սառեցրած հապալասով
Բաղադրիչներ
- խնձոր - 3-4 հատ
- հապալաս - 250 գր
- կոճապղպեղ (имбирь) - 2 ճ/գդ (մանր կտրատված)
- շաքարավազ - 100-150 գր (կամ ըստ ճաշակի)
- ջուր - 2 լ
Քայլերի հաջորդականություն
- Բաղադրիչները նշված են 2լ կոմպոտի հաշվարկով։
Խնձորները լվանում ենք, սերմերը հանում և պտղամիսը կտորների ենք բաժանում։ Այնուհետև խնձորները, հապալասն ու կոճապղպեղը լցնում ենք կաթսայի մեջ։ Ավելացնում ենք ջուրը և հասցնում ենք եռման աստիճանի։
- 3-5 րոպե եփում ենք, ավելացնում ենք շաքարավազը։ Կրակի տակն անջատում ենք, կափարիչը ծածկում և 10 րոպե հանգիստ ենք թողնում։ Մատուցում ենք:
Ի դեպ, այսպիսի կոմպոտ կարող ենք մատուցել թխվածքաբլիթների, կարկանդակների և կեքսերի հետ: Այն համեղ է թե տաք, թե սառը վիճակում 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: