- Yield: 4-5 ժամ անց
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 40 minutes
Կոնֆետներ Բաունտի
Բաղադրիչներ
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 200 մլ
- կոկոսի քերուկ - 200 գր
- շոկոլադ կաթնային - 300 գր
- շաքարավազ - 85 գր
- կարագ - 50 գր
Քայլերի հաջորդականություն
- Կարագը, սերուցքն ու շաքարավազը մարմանդ կրակի վրա հալեցնում ենք, բայց չենք եռացնում: Կրակից վերցնում ենք, ավելացնում կոկոսի քերուկը և լավ խառնում ենք:
- Զանգվածը լցնում ենք թղթով պատված ձևամանի մեջ ու մեկ ժամով տեղափոխում սառնարան:
- Հետո կոնֆետները կտրատում ենք, ծայրերը կլորացնում, նորից տեղափոխում սառնարան ու պահում ողջ գիշեր:
- Ջնարակը պատրաստելու համար շոկոլադը կոտրատում ենք, ավելացնում կարագ ու հալեցնում գոլորշու վրա: Գոլորշու վրայից վերցնում ենք և դնում սեղանին: Սառցախցիկից 1-2 կոնֆետ ենք վերցնում, անցկացնում չոփիկի վրա ու թաթախում ջնարակի մեջ: Թողնում ենք, որ ջնարակը պնդանա: Հետո ձեռքով վերցնում ենք, ներքևի մասով թաթախում ջնարակի մեջ և թողնում պնդանա:
- Ահա և վերջ:
Կոնֆետներ բաունտի կարելի է պատրաստել թե՛ սպիտակ ու թե՛ սև ջնակարով, անհրաժեշտ է ընդամենը համապատասխան շոկոլադ վերցնել 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Շատ համեղ էր