- Yield: 15 րոպե անց
- Prep Time: 10 minutes
- Cook Time: 25 minutes
Կոնֆետներ գետնանուշի կարագով
Բաղադրիչներ
- գետնանուշի կարագ (арахисовое масло) - 75 գր
- կարագ - 30 գր
- շաքարի փոշի - 60 գր
- շոկոլադ սև - 300 գր
Քայլերի հաջորդականություն
Նշված բաղադրիչներից 45 հատ կոնֆետ է ստացվում։
- Գետնանուշի կարագը, շաքարի փոշին և սենյակային ջերմաստիճանի կարագը լցնում ենք ամանի մեջ։
- Թիակով խառնում ենք մինչև համասեռ դառնա։
- Զանգվածը լցնում ենք հրուշակեղենային պարկի մեջ։
Այժմ զբաղվում ենք շոկոլադով։ Այն պետք է լավ տեմպերացնենք, որպեսզի կոնֆետերի հալչեն, ոչ թե ձեռքի մեջ, այլ բերանում։ Փորձենք ինքներս շոկոլադը տեմպերացնել։ Տեմպերացման էությունն այն է, որ շոկոլադը տաքանում է մինչև 50 աստիճան, այնուհետև արագորեն մինչև 26-28 աստիճան սառչում է և կրկին մինչև 31-33 աստիճան տաքանում։ Դա օգնում է, որպեսզի շոկոլադի մեջ ստաբիլ պղպջակների առաջացմանը, որի շնորհիվ շոկոլադը ձեռքերի մեջ չի հալչում։ Տեմպերացման ամենահեշտ եղանակը։
Շոկոլադը մանր կտրատում ենք և 1/3 մասը առանձնացնում։ Մնացած շոկոլադը գոլորշու վրա կամ միկրոալիքային վառարանում հալեցնում ենք։ Շոկոլադը պետք է մինչև 50 աստիճան տաքանա։ Հալեցված շոկոլադի մեջ ենք լցնում առանձնացրած շոկոլադը։
- Խառնում ենք մինչև հալվի։ Ավելացրած շոկոլադը զագվածի ջերմաստիճանը մինչև 30 աստիճան կիջեցնի։ Այնուհետև զանգվածն ամանով կարող ենք դնել սառը ջրով և մի քանի կտոր սառույցով լի ամանի վրա և սառեցնել մինչև անհրաժեշտ 26-28 աստիճանը։ Բայց այս դեպքում արդեն զանգվածը պետք է թիակով ակտիվորեն խառնել, որպեսզի այն ամանի պատերին չկպնի և սառի։
- Շոկոլադը կրկին միչև 31-33 աստիճան տաքացնում ենք` գոլորշու վրա կամ միկրոալիքային վառարանում։
Ձևամանի մեջ մի քիչ շոկոլադ ենք լցնում և փայտիկով տարածում ձևամանի եզրերով։
- 7-10 րոպեով տեղափոխում ենք սառնարանը։ Հանում ենք և յուրաքանչյուր ձևամանի մեջ հրուշակեղենային պարկիկով գետնանուշային միջուկ ենք լցնում, բայց այնպես, որ այն ձևամանի կողքերին չկպնի։
- Եթե զանգվածը չափազանց ձիգ է (դա կախված է գետնանուշի կարագի թանձրությունից), ապա կարող ենք գնդիկներ ձևավորել և դնել կոնֆետների մեջ։
Միջուկի վրա ենք լցնում մնացած շոկոլադը։ Կոնֆետների երեսը հավասարեցնելու համար, կոնֆետը վերցնում ենք և 2-3 սմ բարձրությունից գցում սեղանի վրա։ Դրանից շոկոլադը կհարթանա։
- Կոնֆետները 10-15 րոպեով տեղափոխում ենք սառնարանը։ Վերջ, կարող ենք դրանք ուտել կամ նվիրել:
Այս կոնֆետների համար կարող եք վերցնել, թե դառը, թե կաթնային շոկոլադ, կարող եք նաև այդ երկուսն իրար խառնել։ Ընկուզային մածուկով շատ համեղ կոնֆետների բաղադրատոմս , որը պատրաստելը հաճույք է 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
barev dzez mi ban eli harcnem klini getnanushi karagi poxaren sovorakan karag ogtagortenq?
Բարև Ձեզ Մարիամ ջան, կարող եք շոկոլադ օգտագործել 🙂