- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 5-10 minutes
- Cook Time: 15 minutes
Կոնֆետ ”Շագանակներ”
Բաղադրիչներ
- գետնանուշի կարագ (арахисовое масло) - 400 գր
- շաքարի փոշի - 250 գր
- կարագ - 100 գր (սենյակային ջերմաստիճանի)
- Ջնարակի համար՝
- շոկոլադ սև - 200 գր
- կարագ - 50 գր
Քայլերի հաջորդականություն
Նշված բաղադրիչներից 40 հատ կոնֆետ է ստացվում։
- Գետնանուշի կարագը, կարագը և շաքարի փոշին լցնում ենք ամանի մեջ։ Ձեռքերով հունցում ենք մինչև համասեռ դառնա։
- Ստացված զանգվածից փոքրիկ գնդիկներ ենք պատրաստում և դնում յուղաթղթով պատված սկուտեղի վրա։
- 1 ժամով տեղափոխում ենք սառնարան։ Կտրատած շոկոլադը և ջնարակի համար նախատեսված խորանարդաձև կտրատած կարագը գոլորշու վրա հալեցնում ենք։
- Սառած գնդիկները հերթով փայտիկների վրա ենք հագցնում և թաթախում շոկոլադի մեջ, բայց այնպես, որ վերևամասը չջնարակապատվի։ Թողնում ենք ջնարակի ավելցուկները ծորան և կոնֆետները դնում ենք յուղաթղթի վրա։ Կրկին տեղափոխում ենք սառնարանը` մինչև ջնարակը սառչի։ Մատուցում ենք թեյի կամ սուրճի հետ։ Մնացած կոնֆետները պահում ենք սառնարանում:
Ի դեպ, այսպիսի կոնֆետ ուտելիս, պետք է հաշվի առնել, որ այն չափազանց կալորիական է, սակայն թեյի հետ 2-3 հատ կոնֆետը Ձեր կազմվածքի վրա չի անդրադառնա 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: