- Yield: Անմիջապես
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 40 minutes
Կոտլետ կարտոֆիլով և մսային միջուկով
Բաղադրիչներ
- կարտոֆիլ - 1 կգ
- միս տավարի (աղացած) - 300 գր
- սոխ - 100 գր
- թթվասեր - 1 ճ/գդ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
- բուսայուղ - տապակելու համար
- մշկընկույզ (мускатный орех) - 0,5 թ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Սոխի կեսը հնարավորինս մանր կտրատում ենք, աղի, պղպեղի ու այլ համեմունքների հետ խառնում մսին: Խճողակը լավ հունցում ենք, որպեսզի համասեռ դառնա:
- Կարտոֆիլը մաքրում ենք, մանր քերիչով քերում սոխի մյուս կեսի հետ, անմիջապես ավելացնում ենք թթվասերը և խառնում: Կարտոֆիլը լցնում ենք մանր ցանցի մեջ, հեղուկը դատարկում ենք, կարտոֆիլային զանգվածին աղ ավելացնում և խառնում:
- Կարտոֆիլից մի քիչ վերցնում ենք, ձեռքի մեջ տափակացնում և մեջը դնում միսը:
- Խնամքով փաթաթում ենք:
- Բուսայուղը թավայի մեջ տաքացնում ենք, կոտլետները դնում մեջը և տապակում 5 րոպե միջին ուժգնության կրակին, մինչև ոսկեգույն կեղև առաջանալը: Շրջում ենք, տապակում մյուս կողմից:
- Կոտլետները դնում ենք ձևամանի մեջ և փայլաթիթեղով կամ կափարիչով ամուր փակում: Դնում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և 40-60 րոպե թխում
- Մատուցում ենք տաք վիճակում, թթվասերի հետ:
- Ահա և վերջ:
Մսային միջուկով կարտոֆիլե կոտլետ կարելի է պատրաստել թե՛ ճաշի ու թե՛ ընթրիքի համար 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: