- Yield: Անմիջապես
- Prep Time: 35 minutes
- Cook Time: 30 minutes
Կոտլետ շերտավոր խմորի մեջ
Բաղադրիչներ
- պատրաստի շերտավոր խմոր - 1 գունդ
- Կոտլետի համար՝
- սպիտակաձավար - 2 ճ/գդ
- կաթ - 100 մլ
- միս խոզի - 600 գր
- հաց սպիտակ - 100 գր
- սոխ - 1 գլուխ
- պղպեղ սև - 0.5 թ/գդ
- աղ - 0.5 թ/գդ
- սխտոր - 2 պճեղ
- Ինչպես նաև՝
- բուսայուղ - 70 մլ
- ձու - 1 հատ
Քայլերի հաջորդականություն
- Այս բաղադրատոմսում օգտագործում ենք պատրաստի շերտավոր խմոր, իսկ, եթե ցանկանում ենք, ապա այն կարող ենք պատրաստել ահա այս եղանակով:
Պատրաստում ենք կոտլետը: Հացը մանրացնում ենք և վրան կաթ լցնում: Այնուհետև աղում ենք միսը, սխտորը, սոխն ու հացերը:
Այնուհետև խճողակի մեջ աղ ու պղպեղ ենք ցանում, լցնում սպիտակաձավարն ու կաթը և լավ խառնում ենք: Այս ամենից հետո ձեռքերով կոտլետ ենք ձևավորում, թաթախում ալյուրի մեջ և երկու կողմից լավ տապակում:
- Այս ամենից հետո շերտավոր խմորը գրտնակում ենք, կտրատում և փոքր-ինչ սառած կոտլետները դնում մեջն ու փաթաթում: Կոտլետները դնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ: Ցանկության դեպքում կարող ենք փայտիկով խմորը ծակծկել և օրինակ, ոզնու տեսք տալ, իսկ աչքերը ձևավորել կանաչ ձիթապտուղներից: Թխում ենք նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 15 րոպե:
- Շատ համեղ կոտլետ ստացվեց:
Համեղ ու շատ յուրօրինակ կոտլետ , որը շատ դուր կգա Ձեր փոքրիկներին 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: