- Yield: 4ժամ անց
- Prep Time: 10 minutes
- Cook Time: 10 minutes
Կորեական աղցան բողկով
Բաղադրիչներ
- բողկ - 400 գր
- գազար - 200 գր
- տաքդեղ - 100 գր (քաղցր)
- Սոուսի համար՝
- բուսայուղ - 4 ճ/գդ
- քացախ - 2 ճ/գդ
- սխտոր - 2-3 պճեղ
- համեմի սերմ - 1/2 թ/գդ
- աղ - 1/2 թ/գդ
- պղպեղ սև - 1/3 թ/գդ
- պղպեղ կծու - 1/3 թ/գդ (կարմիր)
Քայլերի հաջորդականություն
- Բողկը մաքրում ենք և անցկացնում ենք կորեական աղցանի քերիչով։
- Գազարը մաքրում ենք և անցկացնում ենք կորեական աղցանի քերիչով։
- Տաքդեղը սերմերից ազատում ենք, և և նույնպես անցկացնում ենք կորեական աղցանի քերիչով (եթե չի ստացվում, կարելի է բարակ ձողիկներով կտրատել)։
- Պատրաստում ենք սոուսը։ Բուսայուղը, քացախը, համեմի սերմը, աղը, 2 տեսակ պղպեղներն ու ճզմած սխտորը խառնում ենք իրար։
- Բողկն ու գազարը լցնում ենք աղցանամանի մեջ, ձեռքերով մի քիչ տրորում ենք։
Ավելացնում ենք քաղցր տաքդեղը, սոուսը և լավ խառնում ենք։
- Աղցանը 3-4 ժամով, կամ ավելի լավ է մի ամբողջ գիշեր, թողնել սառնարանում։
Բողկով կորեական աղցանը շատ անուշաբույր է և չափի մեջ կծու։
Եթե կծու չեք սիրում, ապա կորեական աղցան պատրաստելիս, կարող եք կծու կարմիր պղպեղը փոխարինել քաղցր կարմիր պղպեղով 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
meknabanum kaka yin