- Yield: Անմիջապես
- Prep Time: 25-30 minutes
- Cook Time: 50-60 minutes
Կորեկաձավարով և դդումով ուտեստ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Շատերիս մանկությունից ծանոթ շիլա՝ դդմով և կորեկաձավարով: Իհարկե, ամենքն իր ձևով է պատրաստում: Ներկայացնում ենք Ձեզ մեր տարբերակը՝ չամիչով և դարչինով: Դդումը կեղևազատում ենք և սերմերը հանում, այնուհետև միջին կտորներով կտրատում: Կաթը լցնում ենք կաթսայի մեջ և հասցնում ենք եռման աստիճանի: Այնուհետև ավելացնում ենք դդումը և 5-10 րոպե եփում ենք:
- Ավելացնում ենք աղը, շաքարավազը և դարչինը: Հետո լցնում ենք լվացած կորեկաձավարը, խառնում ենք և 15-20 րոպե եփում:
- Կրակի տակն անջատում ենք, ավելացնում ենք լվացած չամիչն ու խառնում ենք:
- Շիլան լցնում ենք ձևամանի կամ փոքրիկ հրակայուն ամանների մեջ: Վրան ենք լցնում ենք շերտերով կտրատած կարագը: Կափարիչով կիպ ծածկում ենք (եթե կափարիչ չկա, ապա փայլաթիթեղով ենք կիպ ծածկում): Տեղափոխում ենք մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և 30 րոպե եփում ենք:
- Պատրաստ է:
Ի դեպ, կորեկաձավարով և դդմով շիլան հարմար է որպես երկրորդ ուտեստ մատուցել 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: