- Yield: Անմիջապես
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 30 minutes
Կուլեբյակա
Բաղադրիչներ
- պատրաստի շերտավոր խմոր - 1կգ
- հավի ֆիլե - 200գր(խաշած)
- սունկ շամպինիոն - 200գր
- բրինձ - 200գր
- ձու - 6 հատ(խաշած)+ 1 դեղնուց
- սոխ - 1 հատ
- ձիթայուղ - 100գր
- նրբաբլիթ - 15 հատ(պատրաստի)
- սոուս բեշամել - 200մլ
Քայլերի հաջորդականություն
- Կտրատում ենք սոխն ու սունկը և տապակում ձիթայուղի մեջ:
Խաշում ենք բրինձը և թողնում, որ սառչի: - Բզկտում ենք խաշած հավի միսը և խառնում սոուս բեշամելի հետ:
- Պատրաստի խմորը բաժանում ենք երկու մասի՝ մեծ և փոքր: Մեծ մասը դնում ենք ձևամանի մեջ, ապա վրան դնում ենք 2-3 նրբաբլիթ, վրան լցնում խաշած բրինձը, կրկին վրան դնում ենք 2-3 նրբաբլիթ ու վրա լցնում ենք մանր կտրատված խաշած ձուն:
Ծածկում ենք խաշած ձվի շերտը 2-3 նրբաբլիթով, ապա վրան լցնում ենք հավի միսը սոուսի հետ ու կրկին ծածկում 2-3 նրբաբլիթով: Ապա վրան լցնում ենք տապակած բանջարեղենները, վրան ծածկում 2-3 նրբաբլիթով և փակում ենք կարկանդակը խմորի փոքր մասով:
Կարկանդակի երեսը քսում ենք հարած դեղնուցը, ծակծկում պատառաքաղով մի քանի տեղից և դնում ջեռոցը 30 րոպեով 180 աստիճանում:
- Պատրաստի թխվածքը հանում ենք ջեռոցից և մատուցում:
Համեղ և կշտացնող կուլեբյական կարող է դառնալ ընթրիքի ալտերնատիվ տարբերակը: Այն համեղ է և տաք, և սառը վիճակում 😉
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
1 kg qani gunde linum??
Նելլի ջան, խմորի գնդերը կարող են տարբեր չափսի լինել, ուստի խորհուրդ ենք տալիս պարզապես կշռել խմորը 🙂
բարև Ձեզ, ես ձեզ մի մեծ խնդրանք ունեմ, կպատրաստեք “Дамский каприз” տորթը և տեղադրեք էջում, ես ձեզ շատ եմ խնդրում, դուք իսկապես հրաշալի եք պատրաստում, ձեր գրառումները շատ անկեղծ են ուղղված մեզ և խորհուրդները, որոնք որ դուք միշտ տալիս եք, շնորհակալություն.
Շատ բարի, սիրելի Թամարա, անպայման կներառենք մեր կայքի հրապարակումներում: