- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 50 minutes
- Cook Time: 15 minutes
Կրեմով բուլկի
Բաղադրիչներ
- ալյուր - 400գր
- խմորիչ - 15գր
- շաքարավազ - 150գր
- ձու - 1 հատ
- ձվի դեղնուց - 3 հատ
- աղ - 1/3թ/գդ
- կաթ - 550մլ
- կաթի փոշի - 12գր
- կարագ - 80գր
- օսլա (крахмал) եգիպտացորենի - 2ճ/գդ
- վանիլին - 1թ/գդ
- հյութ կիտրոնի - 1ճ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Խառնում ենք մաղով անցկացրած ալյուրը, կաթի փոշին, 80գր շաքարավազը և աղը:
Ձուն հարում ենք պատառաքաղով, ավելացնում 200մլ կաթը, խմորիչը և խառնում: Այնուհետև ավելացնում ենք ալյուրով զանգվածի վրա և խմոր հունցում:
Խմորին ենք ավելացնում լավ փափկած կարագը 40գր-ի չափով և խառնում խմորին: Ալյուր այլևս չենք ավելացնում: Պետք է ստացվի թեթևակի կպչուն խմոր:
Պատրաստի խմորը դնում ենք ամանի մոջ, ծածկում սրբիչով և թողնում հասունանա 2 ժամ: - Պատրաստում ենք կրեմը: Տաքացնում ենք 350մլ կաթը, ավելացնում օսլան և խառնում: Ավելացնում ենք նաև 2 ձվի դեղնուցը, 70գր շաքարավազը, վանիլինը և խառնում: Եփում ենք միջին կրակի վրա մինչև խոշոր պղպջակների առաջացումը՝ անընդհատ խառնելով զանգվածը այդ ընթացքում:
Թողնում ենք կրեմը թեթևակի սառչի, ապա ավելացնում փափկած կարագը՝ 40գր, և թեթևակի խառնում մինչև վերջինիս լուծվելը: Ավելացնում ենք կիտրոնի հյութը և ձեռքի հարիչով թեթևակի խառնում:
Կրեմն արդեն պատրաստ է: - Հասունացած խմորը բաժանում ենք 14 հավասար մասի, ապա գրտնակով շրջանաձև բացում խմորի յուրաքանչյուր կտորը:
Խմորի բացված շերտի մեջտեղում լցնում ենք կրեմը, ապա ծածկում խմորի առաջին կեսով և ամրացնում: Խմորի շերտի մյուս մասի վրա կատարում ենք կտրվածքներ, ապա ռուլետի նման փաթաթում խմորի կրեմով հատվածի վրա:
- Ջեռոցի տապակը պատում ենք պերգամենտային թղթով, վրան շարում բուլկիները, ապա ծածկում սրբիչով և թողնում այդպես 30 րոպե:
Այնուհետև բուլկիների վրա քսում ենք 1 ձվի հարված դեղնուցը:
- Թխում ենք ջեռոցում 15 րոպե 180 աստիճանում:
Պատրաստի բուլկիները թողնում ենք սառչեն, ապա վրան շաղ տալիս շաքարի փոշի և մատուցում:
Օգտվեք այս բաղադրատոմսից և պատրաստեք նուրբ խմորով և բերանում պարզապես հալչող կրեմով բուլկի: Ճիշտ է, խմորիչով բուլկիները պատրաստման ավելի երկար ժամանակ են պահանջում, բայց վստահ եղեք, դրանք հիանալիորեն կլրացնեն երեկոյան ձեր թեյախմությունը:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Nereceq xmorich@ vorn e, droj@?
Այո, խմորիչը դրոժն է)
Pxrecucich@ born e?
Փխրեցուցիչ=разрыхлитель теста
Վաճառվում է բոլոր խանութներում վանիլինի և այլ համեմունքերի բաժնում: Հեշտությամբ կարող եք այն ձեռք բերել:
Ծայրահեղ դեպքում փխրեցուցիչ կարող եք տան պայմաններում էլ պատրաստել: Դրա համար պետք է խառնեք 4թ/գդ ալյուրը, 2թ/գդ սոդան և 1թ/գդ լիմոնի աղը: Այնուհետև օգտագործեք տվյալ թխվածքի համար նախատեսված չափաքանակը:
Փխրեցուցիչը օգնում է թխվածքին ավելի լավ բարձրանալ, ունենալ նուրբ և թեթև կառուցվածք:
Kati poshin inch der e xaghum xmori mej ev dra bacakayutyan depqum inchov kareli e poxarinel?
Կաթի մի մասն այս բաղադրատոմսում փոխարինված է կաթի փոշիով, որպեսզի բուլկիներն ավելի օդային լինեն: Իհարկե, այն կարելի է և չկիրառել, մի փոքր ավելացնելով ալյուրի քանակը, կամ, հակառակը, պակասեցնելով կաթի քանակը (արդեն մոտ 150 մգ):
Vorn e Kati poshu der@ xmori mej ev dra bacakyutyan depqum inchov karogh enq poxarinel?
իսկ խմորի մեջ քանի ձու պիտի լցնենք???
Բարև Ձեզ, այո մեզ 1 ձու է անհրաժեշտ խմորի համար 🙂
Շնորհակալություն ))
Միշտ պատրաստ ենք օգնել 🙂