- Yield: 10 րոպե անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 40 minutes
Կրեմ բրյուլե
Կրեմ բրյուլեն աղանդեր է կարամելի շերտով։ Կրեմ բրյուլեի հայրենիքը հայտնի չէ, սակայն գոյություն ունի մի քանի վարկած։
Ըստ անգլիականան տարբերակի այն առաջին անգամ պատրաստվել է XVII դարում Քեմբրիջի համալսարանում գտնվող Տրինիտի քոլեջում, burnt cream անունով, Cambridge burnt cream կամ Trinity cream։
Սակայն այս ուտեստը առաջին անգամ հանդիպել է ֆրանսիացի Ֆրանսուա Մեսյալոյի 1691 թվականի գրառումներում, ով հերցոգ Օռլեանի խոհանոցի ղեկավարն էր և այդ պատճառով կրեմ բրյուլեն սկսել են դասել ֆրանսիական խոհանոցի դեսերտների շարքին:
Բաղադրիչներ
- սերուցք մինչև 20% յուղայնությամբ - 500մլ
- կաթ - 500մլ
- շաքարավազ - 150գր
- ձու - 6 հատ(դեղնուց)
- վանիլին - 6գր
Քայլերի հաջորդականություն
- Կաթսայի մեջ խառնում ենք կաթը, սերուցքն ու վանիլինը, դնում միջին կրակի վրա և հասցնում եռման աստիճանի:
- Առանձին տապակի մեջ լցնում ենք շաքարավազը, դնում թույլ կրակի վրա ու հալեցնում(մինչև ստացվի կարամելային զանգված):
Ապա կարամելային զանգվածը լցնում ենք եռացող կաթային զանգվածի վրա, խառնում մինչև ստացվի միատարր զանգված և հանում կրակի վրայից:
- Ստացված զանգվածը անցկացնում ենք մաղի միջով:
- Առանձին ամանի մեջ հարում ենք ձվի դեղնուցները, ապա շարունակելով հարել ավելացնում ենք եփած զանգվածը և խառնում:
- Ստացված զանգվածը կրկին անցկացնում ենք մաղի միջով և լցնում ձևամանների մեջ:
- Դնում ենք ձևամանները ջրով լցված տապակի մեջ ու դնում ջեռոցը 40 րոպեով 100 աստիճանում:
- Պատրաստի դեսերտը հանում ենք ջեռոցից, վրան շաղ ենք տալիս շաքարավազը և վառում ենք երեսը խոհանոցային կրակայրիչով մինչև շաքարային շերտի առաջանալը:
- Թողնում ենք, որ դեսերտը հանգստանա 10 րոպե և մատուցում:
Մատուցելիս կարող եք զարդարել կրեմ բրյուլեն հատապտուղներով կամ անանուխի տերևներով 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: