- Yield: 1 օր
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 50 minutes
Կրեմ բրյուլե
Բաղադրիչներ
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 500 մլ
- ձվի դեղնուց - 5 հատ
- շաքարավազ - 100 գր
- վանիլին - 1 թ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Ջուրը թեյնիկով եռացնում ենք, ջեռոցը տաքացնում 140 աստիճան: Դեղնուցներն առանձնացնում ենք սպիտակուցներից:
Մեկ այլ կաթսայի մեջ լցնում ենք սերուցքը, ավելացնում վանիլինն ու տաքացնում մինչև եռալը, ինչից հետո էլ զանգվածը վերցնում են կրակից:
- Դեղնուցները հարում ենք շաքարավազի հետ մինչև սպիտակ զանգված ստանանք: Հարելը շարունակելով՝ ավելացնում ենք նաև տաք սերուցքը:
- Ստացված խառնուրդը քամում ենք, որպեսզի կրեմ բրյուլեն շատ նուրբ ստացվի, և մեջը հանկարծ փշրանքներ չմնան:
- Կրեմը լցնում ենք կերամիկական ձևամանների մեջ: Եթե մակերևույթին շատ փրփուր է հայտնվել, ավելի լավ կլինի այն վերցնենք: Ձևամանները դնում ենք ջեռոցի մեծ տապակի մեջ, տապակի մեջ զգուշությամբ լցնում եռման ջուրն այնքան, որ ջրի բարձրությունը հասնի կրեմով լի ձևամանների կեսին:
- Տապակը 50 րոպեով դնում ենք 150 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ: Ժամանակը լրանալուն պես կրեմի զանգվածը կխտանա, բայց մեջտեղում դեռ կթրթռա: Հանում ենք ջրից ու թողնում որ սառչի: Այնուհետև դնում ենք սառնարանի մեջ ու այնտեղ թողնում ողջ գիշեր, կամ նույնիսկ մի քանի օր: Այդ ընթացքում կրեմը կկայունանա ու ավելի կհամեղանա:
Մատուցելուց առաջ կրեմ բրյուլեի վրա 1-2 ճ/գդ շաքարավազ ենք ցանում և այրելով հալեցնում: Դրա համար հարկավոր է շաքարավազը ցանելուն պես վրան 1 ճ/գդ սպիրտ լցնել և երկար լուցկու կամ թղթի օգնությամբ արագ վառել: Սա պետք է զգուշությամբ անենք ու սպասենք, մինչև սպիրային մասն ամբողջությամբ այրվի: Այրված շաքարը կրեմի մակերևույթին առաջացնում է խրթխրթան կարամելի շերտ:
- Ահա և պատրաստ է:
Խորհուրդ է տրվում շաքարն այրել ոչ թե կրեմ բրյուլե պատրաստելուց անմիջապես հետո, այլ մատուցելուց առաջ, քանի որ ժամանակի ընթացքում կարամելը հալվում է և կորցնում խրթխրթանությունը 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
knerec jeik asi vorna serucc@