- Yield: 2 ժամ անց
- Prep Time: 20 minutes
Կրեմ «Մուսլին»
Բաղադրիչներ
- կաթ - 500 մլ
- ձու - 2 հատ
- շաքարավազ - 100 գր
- օսլա (крахмал) եգիպտացորենի - 30 գր
- կարագ - 50 գր
- վանիլին - 1 փունջ
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 200 մլ
Քայլերի հաջորդականություն
- Վանիլինի պատիճները մաքրում ենք, պոչերն ու սերմերը լցնում ենք կաթով լի կաթսայի մեջ:
- Կաթսան դնում ենք միջին ուժգնության կրակի վրա, հասցնում ենք եռման աստիճանի ու հանում ենք կրակի վրայից:
- Առանձին տարայի մեջ լցնում ենք ձուն, շաքարավազն ու օսլան և զգուշորեն խառնում ենք:
- Կաթի ու վանիլինի զանգվածն անցկացնում ենք մանր քամիչով և ավելացնում ենք ձվի զանգվածին:
- Ստացված խառնուրդը կրկին դնում ենք թույլ կրակի վրա:
- Կրեմն անընդհատ խառնելով եփում ենք այնքան, մինչև պնդանա:
- Այնուհետև ավելացնում ենք կարագը և եփում ենք այնքան, մինչև կարագը հալչի, ապա հանում ենք կրակի վրայից, լցնում ենք առանձին տարայի մեջ:
- Կրեմը ծածկում ենք սննդային պոլիէթիլենային թաղանթով և 2 ժամ պահում ենք սառը տեղում:
- 2 ժամ անց հարում ենք սերուցքն այնքան, մինչև ստանանք պինդ զանգված:
- Սերուցքային զանգվածն աչքաչափով ավելացնում ենք եփովի կրեմին:
- Համեղ կրեմը պատրաստ է:
Կրեմ «Մուսլին» կարելի է մատուցել և՛ որպես առանձին դեսերտ, և՛ որպես կրեմ տորթերի համար:
Թողնել պատասխան
Մուտք եղեք: