- Yield: Անմիջապես
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 60 minutes
Կրեպ Սյուզետտ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Ալյուրը անցկացնում ենք մաղով, ավելացնում շաքարավազը, աղը և ձուն, լավ խառնում մինչև միատարր դառնալը, ապա մաս առ մաս ավելացնում կաթը, սերուցքը և լավ խառնում (ձուն, կաթը և սերուցքը պետք է լինեն սենյակային ջերմաստիճանի): Ավելացնում ենք նաև հալեցրած կարագը, խառնում, ապա լցնում գարեջուրը և կրկին լավ խառնում: Թողնում ենք խմորը հանգստանա մինչև պատրաստենք միջուկն ու սոուսը:
- Մաքրում ենք միջուկի համար նախատեսված 4-5նարինջը՝ հանելով կեղևը և սպիտակ մասը,ապա կտրատում շերտերով: Կրեպի միջուկն արդեն պատրաստ է:
- Սոուսի ստացման համար խառնում ենք կարագը, 1 նարինջի և կիտրոնի քերված կեղևները, ապա 2 նարինջի հյութը և 1 կիտրոնի հյութը, շաքարավազը:
- Սկսում ենք պատրաստել նրբաբլիթները: Տաքացրած թավայի վրա տարածում ենք մի փոքր բուսայուղ կամ կարագ, ապա լցնում խմորը 1/3-րդ բաժակի չափով կամ ավելի քիչ՝ կախված թավայի մեծությունից: Տապակում ենք նրբաբլիթները՝ 1կողմը մինչև կարմրեը, իսկ մյուսը՝ մի քանի վայրկյան:
- Նրբաբլիթի վրա տեղադրում ենք նարինջի շերտերը:
- Այնուհետև եռանկյունաձև ծալում ենք նրբաբլիթը:
- Խորը թավայի մեջ ենք լցնում սոուսը և հանգիստ կրակի վրա հասցնում եռման վիճակի:
- Տեղադրում ենք ծալված նրբաբլիթները թավայի մեջ, ապա մաքսիմալ ուժեղացնում կրակը: Երբ նրբաբլիթները ներծծեն սոուսը, շրջում ենք դրանք:
- Նրբաբլիթների վրա շաղ ենք տալիս լիկյորը և վառում: Ալկոհոլով վառելը զգալիորեն փոխում է կրեպերի համը, ուստի եթե Ձեզ այդպես դուր չգա, կարող եք ալկոհոլը ավելացնել սոուսի մեջ եփվելու ընթացքում:
- Տեղադրում ենք կրեպերը ափսեի մեջ, զարդարում նարինջի շերտերով և մատուցում տաք վիճակում:
Կրեպ Սյուզետտը կարելի է մատուցել նաև վանիլային պաղպաղակի գնդիկի հետ: 🙂
—–
Մի փոքր պատմություն:
Կրեպ Սյուզետտը (Crepes Suzette) ֆրանսիական ամենահայտնի աղանդերներից մեկն է: Սակայն հետաքրքիր է, որ նրա առաջացման համար մենք պարտական ենք հենց Անգլիայի թագավոր Էդուարդ VII-ին: Նա շատ էր գնահատում ֆրանսիական ոճը, և հաճախ էր լինում Ֆրանսիայում:
Լինելով դեռ Ուելսի թագաժառանգը, նա մի անգամ հրավիրում է մի սիրունիկ կոկետուհու միասին ընթրելու: Ֆրանսիացի շեֆ խոհարարը, ով պետք է պատրաստեր նրանց պատվիրած կրեպը, հանկարծակի այրում է նարնջի լիկյորը մատուցարանի վրա: Այն մասին, թե ինչպես կարելի էր պատահաբար այրել նարնջի լիկյորը, պատմությունը լռում է:
Սակայն էլ ին՞չ ֆրանսիացի շեֆ խոհարար, որ իր սխալը արժանիք չդարձնի: Նա բարձր արժանապատվությամբ մատուցեց կրեպը՝ որպես հենց նոր հորինած դեսերտ:
Բնական է, սիրահարված թագաժառանգն անմիջապես նվիրեց այս աղանդերը գեղեցիկ ֆրանսուհուն, ում անունը, ինչպես կռահեցիք, Սյուզետ էր:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: