- Yield: 30 րոպե անց
- Prep Time: 45 minutes
- Cook Time: 30 minutes
Կրոկեմբուշ շոկոլադով
Բաղադրիչներ
- ջուր - 250 մլ
- կարագ - 200 գր
- աղ - 1 պտղունց
- շաքարավազ - 215 գր
- ալյուր - 150 գր
- ձու - 5 հատ
- կաթ - 300 մլ
- օսլա (крахмал) եգիպտացորենի - 30 գր
- սուրճ սև - 15 հատիկ
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 350 մլ
- շոկոլադ սև - 200 գր
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք խմորը: 100 գր կարագը խորանարդաձև կտրատում ենք, ամանի մեջ լցնում ենք ջուրը, 15 գր շաքարավազը, աղն ու կարագը և մարմանդ կրակին տաքացնում: Այնուհետև ավելացնում ենք ալյուրն ու խմոր ստանում:
- Այնուհետև հատ առ հատ ավելացնում ենք 5 ձուն` յուրաքանչյուրից հետո լավ խառնելով: Խմորը լցնում ենք խոհարարական պարկի մեջ. որի օգնությամբ յուղաթղթապատ ձևամանի մեջ փոքր շրջաններ ենք ձևավորում: Թխում ենք նախօրոք 200 աստիճան տաքացրած ջեռոցում 15 րոպե: Հանում ենք ջեռոցից և թողնում, որ խմորները սառչեն:
- Պատրաստում ենք կրեմը: Կաթսայի մեջ լցնում ենք կաթը, 50 գր շաքարավազը, սուրճը և դնում ենք մարմանդ կրակին: Եռացնում ենք և 10 րոպե թողնում, որ սառչի: 50 գր շաքարավազը և վանիլինը լավ խառնում ենք, լցնում կրեմի մեջ և դնում ենք մարմանդ կրակին: Օսլան խառնում ենք 2 ճ/գդ կաթի հետ և զանգվածը լցնում կրեմի մեջ: Այնուհետև ավելացնում ենք 50 գր կարագը , խառնում և զանգվածը վերցնում ենք կրակից:
- Կրեմն անցկացնում ենք մաղով, ինչից հետո հարում ենք 200 մլ սերուցքը և լցնում կրեմի մեջ:
- Խմորների տակից փոքր անցքեր ենք բացում և կրեմը լցնում մեջը:
- Պատրաստում ենք ջնարակը: 150 մլ սերուցքը, շոկոլադը և 50 գր կարագը մարմանդ կրակին տաքացնում ենք, ինչից հետո խմորները զգուշությամբ թաթախում ենք ջնարակի մեջ և բրգաձև շարում ափսեյի մեջ:
- 100 գր շաքարավազը լցնում ենք թավայի մեջ և տաքացնում: Կարամելը մի փոքր սառելուց հետո թելանման ձգվում է, ինչով էլ անմիջապես զարդարում ենք կրոկեմբուշները:
Համեղ Կրոկեմբուշ վայլելու ժամանակն է 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: