- Yield: 2 ժամ անց
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 23 minutes
Հալած պանիր կանաչիով
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Չափաբաժինները` 4-6:
Շատ նուրբ, քիչ կալորիական և 100 տոկոսանոց բնական հալած պանիր։ Հալած պանիր պատրաստելու առավելություններից մեկն այն է, որ կարելի է տարբեր հավելումներով պատրաստել. կանաչեղենով, սնկով կամ տարատեսակ համեմունքներով։
Հալած պանիր պատրաստելու համար կարող եք ցանկացած կաթնաշոռ վերցնել։ Կաթնաշոռը, սոդան, կարագն ու կաթը լցնում ենք խոր ամանի մեջ։ Ձեռքի բլենդերով հարում ենք մինչև համասեռ զանգված ստանանք։
- Կաթնաշոռային խառնուրդով ամանը դնում ենք գոլորշու վրա և անընդհատ խառնում ենք (կարող ենք պանիրը կաթսայի մեջ հալեցնել` անընդհատ խառնելով, բայց գոլորշու վրա ավելի լավ է ստացվում)։ Մոտ 15 րոպե հետո կնկատենք, որ կաթնաշոռը սկսում է հալվել ու դառնում է ջրիկ և համասեռ (ինչպես սպիտակաձավոր ջրիկ շիլան)։
- Ամանը կրակից վերցնում ենք, ըստ ճաշակի աղ անում, ավելացնում կանաչին (կամ ըստ ճաշակի այլ հավելումներ, օրինակ, սխտոր, մանրացված ընկույզ, աղացած շամպինիոն) և խառնում։ Այժմ ստացված զանգվածը լցնում ենք ապակյա տարաների մեջ և թողնում ենք սենյակային ջերմաստիճանում սառչեն։ Ապակյա տարաները կափարիչներով կամ սննդային փաթեթով ծածկում ենք, այնուհետև տեղափոխում սառնարանը, որպեսզի զանգվածը պնդանա։
- Ձվերը նախապես խաշում ենք։ Կաթսայի մեջ սառը ջուր ենք լցնում, ձվերը դնում մեջը և միջին ուժեղության կրակի վրա 8 րոպե խաշում ենք։ Ջրի մեջ կարելի է աղ անել, որպեսզի ձվի կճեպը չճաքի։ Կրակից վերցնում ենք և սառը ջրի մեջ ձվերը սառեցնում։ Ձվերը մաքրում ենք, և առանձին ամանի մեջ պատառաքաղով ճզմում(կարող ենք ձվերը մանր կտրատել)։
- Կանաչին լվանում ենք և սրբիչով չորացնում։ Կանաչին մանր կտրատում ենք։ Խորը ամանի մեջ ենք լցնում հալած պանիրը, ձվերը, կտրատված կանաչին և մանանեխը, խառնում ենք։ Եթե զանգվածը թանձր է, ապա մի քիչ թթվասեր ենք ավելացնում։ Ըստ ճաշակի աղ և պղպեղ ենք անում։ Տարեկանի հացը կտրատում ենք և վրան հալած պանիր քսում։
- Կարող ենք հացը չորացնել և վրան սխտոր քսել, որից հետո` հալած պանիր։ Բարի ախորժակ:
Ի դեպ, հալած պանիր կարող ենք մատուցել նախաճաշին` մեկ բաժակ թեյի կամ հյութի հետ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: