

- Yield: 3 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 40 minutes
Հաղարջով չիզքեյք
Բաղադրիչներ
- բանան - 1 հատ
- ժելատին - 25 գր
- կարագ - 70 գր
- շաքարավազ - 200 գր
- հաղարջ - 35 գր
- ջուր - 50 մլ
- յոգուրտ դասական - 400 մլ
- թխվածքաբլիթ - 180 գր
- կաթնաշոռ - 350 գր
- շոկոլադ սև - 50 գր
Քայլերի հաջորդականություն
- Ջրի մեջ լցնում ենք ժելատինն ու թողնում 20 րոպե, որ ուռչի: Թխվածքաբլիթներն ու կարագը լցնում ենք բլենդերի մեջ և մանրացնում: Հիմքը լցնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ և տարածում:
- Կաթնաշոռը, յոգուրտն ու շաքարավազը հարում ենք և զանգվածը 3 հավասար մասի բաժանում: Առաջինի մեջ լցնում ենք բանանն ու հարում:
- Երկրորդի մեջ լցնում ենք հաղարջն ու հարում:
- Երրորդ զանգվածի մեջ հալեցրած շոկոլադ ենք լցնում և հարում:
- Ժելատինային զանգվածը երեք հավասար մասերի ենք բաժանում և լցնում մեր նախորդ երեք զանգվածների մեջ:
- Հիմքի վրա լցնում ենք շոկոլադե շերտն ու տարածում: Այնուհետև լցնում ենք հաղարջով շերտն ու տարածում: Վերջում լցնում ենք բանանով շերտը, տարածում և 3 ժամով տեղափոխում սառնարան:
- Ահա և վերջ:
- Յուրահատուկ չիզքեյք ստացանք:
Ի դեպ` նման չիզքեյք կարող եք պատրաստել նաև այլ հատապտուղներով 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: