

- Yield: 20 րոպե
- Cook Time: 50 minutes
Հաղարջով պիրոգ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Տարայի մեջ լցնում ենք ալյուրն ու ավելացնում փափկած կարագը, փխրեցուցիչը և մի պտղունց աղ:
- Լավ խառնում ենք, ավելացնում 100-150 գր շաքարավազ և մեկ ձու՝ շարունակելով խառնել:
- Երբ խմորը միատարր տառնա, այն լցնում ենք ձևամանի մեջ, որը նախապես պատում ենք կարագով ու ալյուր ցանում: Խմորը համաչափ տարածում ենք ու ձեռքով կողամասեր ձևավորում, որ լցոնը դուրս չհոսի:
- Պատրաստում ենք լցոնը: Դրա համար խառնում ենք թթվասերը, վանիլինը, 50-100 գր. շաքարավազը և ձուն՝ դարձնելով համասեռ զանգված:
- Սև հաղարջը լվանում ենք, չորացնում ու լցնում խմորի մեջ:
- Վրայից լցնում ենք թթվասերով հաղարջը:
- Պիրոգը 25-35 րոպեով դնում ենք 200 աստիճան տաքացված ջեռոցի մեջ: Հանում ու մատուցում ենք:
Համեղ ու թեթև պիրոգ սև հաղարջով։ ։)
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Իսկ ինչքան ալյուր?
Սիրելի Անի, օգտագործում ենք 2,5-3,5 բաժակ ալյուր՝ կախված ալյուրի որակից: