- Yield: 2 ժամ անց
- Prep Time: 10 minutes
- Cook Time: 15 minutes
Համեղ տոնածառ
Բաղադրիչներ
- Խմորի համար`
- ալյուր - 400-500 գր
- կարագ - 200 գր
- շաքարի փոշի - 120 գր
- մեղր - 120 գր
- կակաոյի փոշի - 25 գր
- ձու - 1 հատ
- դարչին - 2 թ/գ
- կոճապղպեղ (имбирь) - 2 թ/գ
- մշկընկույզ (мускатный орех) - 1 թ/գ
- փխրեցուցիչ - 0.5 թ/գ
- սոդա - 0.5 թ/գ
- աղ - 1 պտղունց
- Ինչպես նաև`
- ձվի սպիտակուց - 2 հատ
- շաքարի փոշի - 250 գր
- վանիլային շաքար - 1 տուփ
Քայլերի հաջորդականություն
- Փափկած կարագը հարում ենք շաքարի փոշու հետ, ավելացնում ենք աղը: Այնուհետև ավելացնում ենք ձուն, հարում ենք, որից հետո` հալեցրած ու սառեցրած մեղրն ու հարում ենք:
- Ալրային զանգվածին ավելացնում ենք կակաոն, դարչինը, կոճապղպեղը, մշկընկույզը, սոդան, փխրեցուցիչը և խառնում ենք: Այնուհետև մաս-մաս խառնում ենք երկու զանգվածները:
- Ալյուրի օգնությամբ ձևավորում ենք խմորագունդն ու 1 ժամ կամ 1 գիշեր պահում ենք սառնարանում, որպեսզի խմորով աշխատելն ավելի հեշտ լինի:
- Խմորը բաժանում ենք երկու մասի, բացում ենք ու ստանում 4-5 մմ հաստությամբ խմորաշերտեր: Ֆորմաների միջոցով ստանում ենք տարբեր չափերի թխվածքաբլիթներ ու դնում յուղաթղթապատ ձևամանի մեջ:
- 5-10 րոպե թխում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցում:
- Խմորի մյուս մասից պատրաստում ենք աստղաձև թխվածքաբլիթներ:
- Այժմ տոնածառը հավաքելու ժամանակն է:
- Իսկ սա աստիկներով տարբերակն է:
- Պատրաստում ենք գլազուրը, որի համար սպիտակուցները թիակով հարում ենք, այնուհետև ավելացնում ենք շաքարի փոշին, վանիլային շաքարավազը և հարում ենք այնքան, մինչև ստացվի շատ պինդ զանգված: Ստացված գլազուրը լցնում ենք հրուշակեղենային պարկի կամ պոլիէթիլենային թաղանթի մեջ և փոքրիկ անցք ենք բացում:
- Հավաքելիս գլազուրը տարածում ենք միայն ծայրերին, այսինքն` այնպես, ինչպես նկարում է:
- Իսկ գագաթին դնում ենք ամենափոքր աստղը:
Ահա և պատրաստ է մեր ձյունե և շոկոլադե տոնածառը:
- Մյուս տարբերակն այսպիսին է: Կարելի է զարդարել քաղցր ուլունքներով:
Եղևնին կարելի է փաթեթավորել և նվիրել մտերիմներին: Ահա յուրօրինակ եղևնիների մեկ այլ բաղադրատոմս, որը կօգնի համեղ գլուխգործոցներ ստեղծել և տոնական տրամադրություն ապահովել բնակարանում:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: