- Yield: Անմիջապես
- Prep Time: 35 minutes
- Cook Time: 10 minutes
Հայկական լավաշ թավայի մեջ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Խմոր ենք հունցում: Կաթսայի մեջ լցնում ենք մի բաժակ գոլ ջուր, 2 թ/գդ չոր խմորիչ և մի պտղունց շաքարավազ: Որոշ ժամանակ անց խմորիչը փրփրում է:
- Ավելացնում ենք կարագն ու աղը:
- Հետո լցնում ենք ալյուրը և խմոր հունցում: Հունցած խմորը կարելի է թողնել հենց կաթսայի մեջ, սակայն տաք տեղում դնելիս վերջինս ավելի արագ է հասունանում:
- Թողնում ենք, որ խմորը լավ բարձրանա:
- Խմորից 5-6 սմ տրամագծով գնդիկներ ենք ձևավորում:
- 1-2 մմ բարակ բլիթներ ենք գրտնակում:
- Խմորը վերցնում ենք ձեռքերով կամ փաթաթում գրտնակին: Դնում ենք տաքացրած չոր թավայի մեջ և միջինից ուժեղ կրակին յուրաքանչյուր կողմով 10-15 րոպե տապակում:
- Հենց որ լավաշը սպիտակում է ու վրան պղպջակներ են առաջանում, շրջում ենք: Ամեն ինչ շատ արագ է արվում, պետք չէ լավաշը չորացնել կամ եփել մինչև ոսկեգույն դառնալը:
- Թխված լավաշները արագ մտցնում ենք թասով ջրի մեջ ու հանում: Սկզբում դրանք խոնավ են լինում, հետո ջուրը ներծծվում է, լավաշները չորանում են, բայց փափուկ են լինում: Կարելի է ջրով թասի մեջ մտցնելու փոխարեն պարզապես ջուր ցանել վրան:
- Ավելի մեծ լավաշ կարելի է թխել ջեռոցում:
- Ահա և վերջ:
Վերջում ավելացնենք, որ լավաշ թխելու համար կարագը պարտադիր բաղադրիչ չէ, բայց կարագով լավաշն ավելի համեղ ու փափուկ է ստացվում 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Կարագը խմորիչի մեջ են ավելացնում ?
Այո, հարգելի Դավիթ, ավելացնում ենք խմորիչային զանգվածին։ ։)
Մի հարց ել լսելեմ նաև լավաշի խմորին կաթեն ավելացնում ասւմեն համեղե լինում ճիշտե ?
Հարգելի Դավիթ, հայկական ավանդական լավաշը պատրաստվում է առանց կաթի։ Այնուամենայնիվ, եթե ցանկանում եք փորձարկել, ապա կարող եք ջրի 50%-ը փոխարինել կաթով։ ։)