Հայկական կաթնահունց
Բաղադրիչներ
- կաթ - 1 լ
- կարագ - 200 գր
- շաքարավազ - 0,5 կգ
- փխրեցուցիչ - 2 թ/գ
- վանիլին - 40 մլ
- քունջութ սպիտակ - ըստ ճաշակի
- ալյուր
- Ինչպես նաև՝
- ձու
- ինվերտային օշարակ
Քայլերի հաջորդականություն
- Կարագն ու շաքարավազը լցնում ենք տաք կաթի մեջ ու խառնում ենք, որպեսզի շաքարավազը լուծվի, իսկ կարագը հալչի, ապա թողնում ենք, որ ստացված զանգվածը սառչի։
- Ձուն հարում ենք առանձին տարայի մեջ ու ավելացնում ենք ստացված զանգվածին։
- Ալյուրն (վերցնում ենք այնքան ալյուր, որ ստանանք ձեռքերին չկպչող խմոր) անցկացնում ենք մաղով, ավելացնում ենք փխրեցուցիչը, վանիլինն ու քունջութը։
- Ալրային զանգվածը լավ խառնում ենք ու ստանում պինդ խմոր։ Խմորագունդը բաժանում ենք 3 հավասար գնդերի։
- Յուրաքանչյուր գունդը թխելուց առաջ պատում ենք ձվով, ապա դնում 180 աստիճան տաքացրած ջեռոցում։ Պատրաստ լինելուց 5 րոպե առաջ հանում ենք, վրան լցնում ենք ինվերտային օշարակն ու ևս 5 րոպե թխում։
Շնորհավոր Սուրբ Զատիկ։ ։)
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Շատ կարևոր է շեշտել որ կաթնահունցը`Արցախյան հաց է։
Սիրելի Ժաննա, շնորհակալ ենք ուշադրության համար։ Անպայման հաշվի կառնենք Ձեր նկատառումը։ ։)