

Հայկական հալվա
Քայլերի հաջորդականություն
- Նախ ալյուրն անցկացնում ենք մաղով ու բովում ենք չոր տապակի մեջ։ Սկզբում մոտ 5 րոպե չենք խառնում, ապա անընդհատ խառնում ենք։
- Արդյունքում ստանում ենք կարամելի գույն ունեցող զանգված։
- Կարագը հալեցնում ենք ու կամաց-կամաց ավելացնում ալրային զանգվածին։
- Ավելացնում ենք հալեցրած մեղրն ու շարունակում ենք խառնել։ Հալվան հանում ենք կրակի վրայից ու ավելացնում ենք բուսայուղով բովված քունջութը։
- Հալվան տաք վիճակում լցնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ ու գդալով սեղմում ենք։
- Ստացված զանգվածը մի քանի ժամ կամ մեկ գիշեր թողնում ենք սառնարանում, ապա հանում ենք ու մատուցում։
Արագ պատրաստվող հալվա, որն առանձնանում է ոչ միայն համով, այլև օգտակարությամբ։
Միջուկի համար քունջութի փոխարեն կարող եք օգտագործել արևածաղկի սերմեր կամ ընկուզեղեն։
Վայելում ենք։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: