- Yield: Անմիջապես
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 40-50 minutes
Հավը կիտրոնի և մեղրի մարինադով
Բաղադրիչներ
- հավի բուդ - 6 հատ
- կիտրոն - 100գր(կեղև)
- մեղր - 1 ճ/գդ
- համեմ - 1 կապ
- պապրիկա - 1/2 թ/գդ
- լոլիկ չերրի - 200 գր
- սխտոր - 4 պճեղ
- կոճապղպեղ (имбирь) - 1 ճ/գդ (արմատ, քերած վիճակում)
- շաքարավազ - 1 ճ/գդ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
- հյութ կիտրոնի - 100մլ
Քայլերի հաջորդականություն
Նշված բաղադրիչները նախատեսված են 6 չափաբաժնի համար։
- Պատրաստում ենք մարինադը։ Կիտրոնի կեղևը, կոճապղպեղն ու սխտորը մանր քերիչով անցկացնում ենք։ Ավելացնում ենք մեղրը, կիտրոնահյութը (մոտ 40-50 մլ), պապրիկան, կտրատված համեմը, աղն ու պղպեղը։ Խառնում ենք։
- Հավի կտորները դնում ենք մարինադի մեջ, խառնում ենք և թողնում ենք 30-40 րոպե մարինացվեն։
- Հավը` մարինադի մնացորդների հետ, տեղափոխում ենք հրակայուն ամանի մեջ։ 1 բաժակ եռման ջուր ենք լցնում և չերրի լոլիկները վրան ենք շարում։ Այնուհետև լցնում ենք շաքարավազը։
- Տեղափոխում ենք նախապես մինչև 200 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և 45-50 րոպե եփում ենք` մինչև պատրաստ լինի։ Ընթացքում ձևամանի միջի արգանակը պարբերաբար վրան ենք լցնում։ Մատուցում ենք։
Այսպիսով, հավը կիտրոնի և մեղրի մարինադով պատրաստ է, կարող եք այն մատուցել ջեռոցում եփված կարտոֆիլի հետ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: