- Yield: Անմիջապես
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 40-45 minutes
Հավը ջեռոցում
Բաղադրիչներ
- հավ ամբողջական - 2300 գր
- քարրի - 2 թ/գդ
- պղպեղ սև - 1 թ/գդ
- աղ - 1 ճ/գդ
- սխտոր - 3 պճեղ
- մայոնեզ - 100 մլ
- դափնու տերև (лавровый лист) - 1 հատ
- պղպեղ սև հատիկավոր - 5 հատիկ
Քայլերի հաջորդականություն
- Նախապատրաստում ենք հավը։ Հավը ներսից և դրսից մշակում ենք, լվանում և թղթե սրբիչով չորացնում։ Պատրաստում ենք սոուսը։ Ամանի մեջ ենք լցնում մայոնեզը, աղը, աղացած սև պղպեղը, քարրին և ճզմած սխտորը։
- Հավը ներսից և դրսից սոուսով պատում ենք և 30 րոպե սենյակային ջերմաստիճանում ենք թողնում։
- Թավայի մեջ 700 գրամանոց ջրով լի ապակյա տարա ենք դնում։ Ապակյա տարայի մեջ դափնու տերև և հատիկավոր սև պղպեղ ենք լցնում։ Թավայի մեջ ևս մի քիչ ջուր ենք լցնում։ Դա արվում է, որ հավի յուղը ծորալուց հետո չայրվի։
- Հավը ապակյա տարայի վրա ենք հարմարեցնում և մոտ 90 րոպեով տեղափոխում ենք մինչև 190 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ։ Եփվելու ժամանակը կախված է ջեռոցից։
- Երբ հավը կարմրի, փայտիկով կամ պատառաքաղով փորձում ենք, եթե պատրաստ է, ջեռոցից հանում ենք։
- Ահա և վերջ: Բարի ախորժակ:
Ջեռոցում եփված հավը լոռամրգիի կամ այլ թթվաշ սոուսով ենք մատուցում, որպեսզի ուտեստին ավելի տոնական և նուրբ համ փոխանցենք 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: